Գլխավոր տեղեկություն
Համար
N 1061-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (31.12.2021-10.03.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1061-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԵՊՀ-Ի ԿԱՄՊՈՒՍԻ ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ՇԵՆՔԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 102,642,300 դրամ ընդհանուր արժողությամբ «ԵՊՀ-ի կամպուսի գլխամասային շենքի և ուսումնական գործընթացի արդիականացմանն աջակցություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01506928) և «Ֆիրմա Ալֆա» ՍՊԸ-ի հետ 2021 թվականի նոյեմբերի 30-ին կնքված N AGBU ARM 11/2021 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ինտերակտիվ հեղուկ բյուրեղային անհպում ցուցադրատախտակի՝ պատին փակցնելու հարմարանքի ձեռքբերման աշխատանքների իրականացում՝ 24,063,900 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն.

3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1061-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ԵՊՀ-Ի ԿԱՄՊՈՒՍԻ, ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ՇԵՆՔԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

 

1․

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է աջակցել Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) իրականացվող արդիականացման գործընթացներին։ Այդ գործընթացների շրջանակներում, որոնց մեկնարկը տրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից, նախատեսվում է իրականացնել համալսարանական տարածքի (կամպուսի) նախագծման, գլխամասային շենքի լուսավորության, գլխավոր մասնաշենքի 5-րդ և 6-րդ հարկերի ֆասադային մասում օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքներ, ինչպես նաև ուսումնական գործընթացի արդիականացմանն ուղղված՝ ձեռք բերել 10 ինտերակտիվ հեղուկ բյուրեղային անհպում ցուցադրատախտակ (գրատախտակ) և մեկ Ֆորդ Տրանզիտ մինի ավտոբուս՝ նախատսված թե՛ ուսանողներին պրակտիկայի վայրեր, և թե՛ պրոֆեսորադասախոսական կազմին Հայաստանի և Արցախի տարածքում արտագնա գիտաժողովների վայր տեղափոխելու համար։

2․

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3․

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112:

4․

Ծրագիրը կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի

ներկայացուցչություն (ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479):

5․

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, կրթություն։

6․

Ծրագրի բյուջեն

102 642 300 դրամ:

7․

Բարեգործությունն ստացողը

Երևանի պետական համալսարան հիմնադրամ (ՀՀ. ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ՀՎՀՀ 01506928)

8․

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021թ․ դեկտեմբերի 30-ից մինչև 2022թ․ օգոստոսի 31-ը։

9․

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է

-իրականացնել ԵՊՀ կամպուսի նախագծային աշխատանքները, որի մեկնարկը տրվելու է 2021թ. դեկտեմբերի 30-ին, ավարտը նախատեսվում է 2022թ․ հուլիսի 31-ին՝ 15 000 000 դրամի չափով,

 

-գլխամասային շենքի արտաքին լուսավորությունը։ Մեկնարկը տրվելու է 2021թ. դեկտեմբերի 30-ին, և նախատեսվում է աշխատանքները ավարտել 2022թ․մարտի 31-ին՝ 6 218 400 դրամի չափով,

 

-գլխավոր մասնաշենքի 5-րդ և 6-րդ հարկերի ֆասադային մասում օդափոխության համակարգերի VRF համակարգով փոխարինման աշխատանքները։ Աշխատանքների սկիզբը նախատեսվում է 2021թ. դեկտեմբերի 30-ին, ավարտը՝ 2022թ. հունիսի 31-ին՝ 29 360 000 դրամի չափով: Ըստ այդմ, նշված գումարից 13 200 000 դրամի չափով արտերկրից ներկրվելու են VRF մուլտիզոնային օդորակման համակարգերը, իսկ 16 160 000 դրամի չափով ապրանքներ և տեղադրման աշխատանքներ են ձեռք բերվելու տեղական մատակարարից։

 

-10 CleverTourch Impact Series Gen 2 86” ինտերակտիվ հեղուկ բյուրեղային անհպում ցուցադրատախտակի ձեռքբերում՝ պատին փակցնելու հարմարանքով, որոնք անհատույց նվիրիաբերվելու են Երևանի պետական համալսարանին՝ դասասենյակներում տեղադրվելու և դասապրոցեսների մեջ օգտագործվելու համար: Ցուցատախտակները հնարավոր է ձեռք բերել միայն պատշտոնական ներկայացուցչի միջոցով: Նշված ցուցադրատախտակների և պատին փակցնելու հարմարանքների արժեքը կազմում է 24 063 900 դրամ։ Նախատեսվում է, որ ցուցատախտակները Երևան կբերվեն 2022թ․ հունվարի 10-ից հետո։

 

-«Ֆորդ Տրանզիտ» l7+1 (2,2լ հզորությամբ շարժիչով, դիզելային վառելիքով աշխատող) մինի ավտոբուս, որը նախատեսվում է ձեռք բերել 2022թ․ ապրիլ ամսին՝ 28,000,000 դրամի չափով։

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

-ԵՊՀ կամպուսի նախագծային աշխատանքներ «ՍՊ2» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 00930516)՝ 15 000 000 դրամ առանց ԱԱՀ,

-ԵՊՀ գլխամասային շենքի արտաքին լուսավորության սարքավորումների ձեռբերում և տեղադրում «Բոֆֆո» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 00121699)՝ 6 218 400 դրամ առանց ԱԱՀ,

- ԵՊՀ գլխավոր մասնաշենքի 5-րդ և 6-րդ հարկերի ֆասադային օդափոխության VRF մուլտիզոնային օդորակման համակարգերի ներկրում արտերկրից՝ 13 200 000 դրամ առանց ԱԱՀ,

- ԵՊՀ գլխավոր մասնաշենքի 5-րդ և 6-րդ հարկերի ֆասադային օդափոխության առկա համակարգը VRF մուլտիզոնային օդորակման համակարգերի փոխարինում, և անհրաժեշտ դետալների ձեռքբերում «Վակա-կլիմա» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 00870049)՝

16 160 000 դրամ առանց ԱԱՀ,

-Հայաստանում «Քլեվերթաչ» ընկերության տարածաշրջանային պաշտոնական ներկայացուցիչ «Ֆիրմա Ալֆա» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 01204713) ձեռք բերել 10 CleverTourch Impact Series Gen 2 86” ինտերակտիվ հեղուկ բյուրեղային անհպում ցուցադրատախտակ պատին փակցնելու հարմարանքով, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 24 063 900 դրամ առանց ԱԱՀ:

-Հայաստանում «Ֆորդ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա» ՍՊԸ-ի միջոցով «Ֆորդ Տրանզիտ» l7+1 մինի ավտոբուս ձեռք բերում (քննարկվում է նաև ներկրման հնարավորությունը), որի արժեքը կազմելու է 28,000,000 դրամ առանց ԱԱՀ։

11․

Ծրագրի իրականացման հետ

կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և

այլ մարմինների հետ

Չի նախատեսվում:

13․

Ծրագրի արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ