Գլխավոր տեղեկություն
Համար
N 178-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.03.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
09.03.2022
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.03.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 178-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1061-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից» իրականացվող «ԵՊՀ-ի կամպուսի գլխամասային շենքի և ուսումնական գործընթացի արդիականացման աջակցություն» ծրագրի մասին» N 1061-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

2) որոշման 2-րդ կետում «անհպում ցուցադրատախտակի՝ պատին փակցնելու հարմարանքի» բառերը փոխարինել «հպումով ցուցադրատախտակների և դրանց փակցնելու հարմարանքների» բառերով:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ` 00006479)՝ «Ֆորա» ՍՊԸ-Ի (ՀՎՀՀ՝ 00084227) հետ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի արտադրության «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի միկրոավտոբուսի ձեռքբերման աշխատանքների իրականացում՝ 27,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

09.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 178-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԵՊՀ-Ի ԿԱՄՊՈՒՍԻ, ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ՇԵՆՔԻ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ»

 

1․

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է աջակցել Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) իրականացվող արդիականացման գործընթացներին։ Այդ գործընթացների շրջանակներում, որոնց մեկնարկը տրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից 2021 թ-ին, նախատեսվում է իրականացնել համալսարանական տարածքի (կամպուսի) նախագծման, գլխամասային շենքի լուսավորության, գլխավոր մասնաշենքի 5-րդ և 6-րդ հարկերի ֆասադային մասում օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքներ, ինչպես նաև ուսումնական գործընթացի արդիականացմանն ուղղված՝ ձեռք բերել 10 ինտերակտիվ հեղուկ բյուրեղային հպումով ցուցադրատախտակ (դիսփլեյ) և մեկ Ֆորդ Տրանզիտ մինի ավտոբուս՝ նախատեսված թե՛ ուսանողներին պրակտիկայի վայրեր, և թե՛ պրոֆեսորադասախոսական կազմին Հայաստանի և Արցախի տարածքում արտագնա գիտաժողովների վայր տեղափոխելու համար։

2․

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3․

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ), 55 Արևելք, 59-րդ փող. Նյու Յորք, NY 10022-1112:

4․

Ծրագիրը կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (ՀՀ, ք․ Երևան, Բաղրամյան 40, ՀՎՀՀ 00006479):

5․

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, կրթություն։

6․

Ծրագրի բյուջեն

101 942 300 դրամ:

7․

Բարեգործություն ստացողը

Երևանի պետական համալսարան հիմնադրամ (ՀՀ. ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ՀՎՀՀ 01506928)

8․

Ծրագրի իրականացման

տևողությունը

2021թ․ դեկտեմբերի 30-ից մինչև 2022 թ․ օգոստոսի 31-ը։

9․

Միջոցառումների

նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ

ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է`

- իրականացնել ԵՊՀ կամպուսի նախագծային աշխատանքները, որի մեկնարկը տրվելու է 2021 թ. դեկտեմբերի 30-ին, ավարտը նախատեսվում է 2022 թ. հուլիսի 31-ին՝ 15 000 000 դրամի չափով,

- գլխամասային շենքի արտաքին լուսավորությունը։ Մեկնարկը տրվելու է 2021 թ. դեկտեմբերի 30-ին, և նախատեսվում է աշխատանքները ավարտել 2022 թ․մարտի 31-ին՝ 6 218 400 դրամի չափով,

- գլխավոր մասնաշենքի 5-րդ և 6-րդ հարկերի ֆասադային մասում օդափոխության համակարգերի VRF համակարգով փոխարինման աշխատանքները։ Աշխատանքների սկիզբը նախատեսվում է 2021թ. դեկտեմբերի 30-ին, ավարտը՝ 2022 թ. հունիսի 31-ին՝ 29 360 000 դրամի չափով: Ըստ այդմ, նշված գումարից 13 200 000 դրամի չափով արտերկրից ներկրվելու են VRF մուլտիզոնային օդորակման համակարգերը, իսկ 16 160 000 դրամի չափով ապրանքներ և տեղադրման աշխատանքներ են ձեռք բերվելու տեղական մատակարարից։

- 10 CleverTourch Impact Series Gen 2 86” ինտերակտիվ հեղուկ բյուրեղային հպումով ցուցադրատախտակների (դիսփլեյ) և դրանց պատին փակցնելու հարմարանքների ձեռքբերում, որոնք անհատույց նվիրաբերվելու են Երևանի պետական համալսարանին՝ դասասենյակներում տեղադրվելու և դասապրոցեսների մեջ օգտագործվելու համար: Ցուցատախտակները հնարավոր է ձեռք բերել միայն պաշտոնական ներկայացուցչի միջոցով: Նշված ցուցադրատախտակների և պատին փակցնելու հարմարանքների արժեքը կազմում է 24 063 900 դրամ։ Նախատեսվում է, որ ցուցատախտակները Երևան կբերվեն 2022 թ․հունվարի 10-ից հետո։

- «Ֆորդ Տրանզիտ» l7+1 (2,2 լ հզորությամբ շարժիչով, դիզելային վառելիքով աշխատող) մինի ավտոբուս, որը նախատեսվում է ձեռք բերել 2022 թ․ ապրիլ ամսին՝ 27 300 000 դրամի չափով։

10․

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

- ԵՊՀ կամպուսի նախագծային աշխատանքներ «ՍՊ2» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 00930516)՝ 15 000 000 դրամ առանց ԱԱՀ,

- ԵՊՀ գլխամասային շենքի արտաքին լուսավորության սարքավորումների ձեռքբերում և տեղադրում «Բոֆֆո» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 00121699)՝ 6 218 400 դրամ առանց ԱԱՀ,

- ԵՊՀ գլխավոր մասնաշենքի 5-րդ և 6-րդ հարկերի ֆասադային օդափոխության VRF մուլտիզոնային օդորակման համակարգերի ներկրում արտերկրից՝ 13 200 000 դրամ առանց ԱԱՀ,

- ԵՊՀ գլխավոր մասնաշենքի 5-րդ և 6-րդ հարկերի ֆասադային օդափոխության առկա համակարգը VRF մուլտիզոնային օդորակման համակարգերի փոխարինում, և անհրաժեշտ դետալների ձեռքբերում «Վակա-կլիմա» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 00870049)՝ 16 160 000 դրամ առանց ԱԱՀ,

- Հայաստանում «Քլեվերթաչ» ընկերության տարածաշրջանային պաշտոնական ներկայացուցիչ «Ֆիրմա Ալֆա» ՍՊԸ-ից (ՀՎՀՀ 01204713) ձեռք բերել 10 CleverTourch Impact Series Gen 2 86” ինտերակտիվ հեղուկ բյուրեղային հպումով ցուցադրատախտակների (դիսփլեյ) և դրանց պատին փակցնելու հարմարանքների ձեռքբերում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 24 063 900 դրամ առանց ԱԱՀ:

- Հայաստանում «Ֆորդ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա» ՍՊԸ-ի միջոցով «Ֆորդ Տրանզիտ» l7+1 մինի ավտոբուս ձեռք բերում (քննարկվում է նաև ներկրման հնարավորությունը), որի

արժեքը կազմելու է 27 300 000 դրամ առանց ԱԱՀ։

11․

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12․

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների և այլ

մարմինների հետ

Չի նախատեսվում:

13․

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հաշվետվություն ներկայացնել ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

 

09.03.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ