Գլխավոր տեղեկություն
Համար
N 835
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (-till now)
Սկզբնաղբյուր
ՀՍՍՌԿՈևԿժող 1941/15, մայիսի 31 Հոդ.70
Ընդունող մարմին
Հայկական ՍՍՌ Ժողովրդական Կոմիսարիատների Սովետ
Ընդունման ամսաթիվ
21.05.1941
Ստորագրող մարմին
Հայկական ՍՍՌ Ժողովրդական Կոմիսարների Սովետի Նախագահ Հայկական ՍՍՌ Ժողովրդական Կոմիսարների Սովետի Գործերի Կառավարչի տեղակալ

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏՆԵՐԻ ՍՈՎԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

70. ՀԱՅԿԱԿԱՆ ՍՍՌ ԺՈՂԿՈՄՍՈՎԵՏԻՆ ԿԻՑ ԳԻՏԱԿԱՆ, ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԵՎ ԱՆՏԻԿՎԱՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ՀԱՅՏԱԲԵՐՄԱՆ, ԳՆԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1941 թ. մայիսի 21-ին, N 835

 

Պետական, կոոպերատիվ և հասարակական կազմակերպություններում ու հիմնարկություններում եղած պատմական գիտական կամ թանգարանային նշանակություն ունեցող գիտական, գեղարվեստական և անտիկվար առարկաների (նկարներ, քանդակներ, կահույքի առարկաներ, երաժշտական գործիքներ, ժողովրդական ստեղծագործության առարկաներ, բրոնզյա շինվածքներ, ճենապակյա ամանեղեն, բյուրեղապակյա ամանեղեն, գորգեր, գրքեր, գծագրեր, ձեռագրեր, արխիվային նյութեր և այլն) գիտական ու նյութական արժեքը երևան բերելու և դրանք վերաբաշխելու համար՝

Հայկական ՍՍՌ Ժողովրդական Կոմիսարների Սովետը որոշում է.

1. Հայկական ՍՍՌ Ժողկոմսովետին կից կազմակերպել գիտական, գեղարվեստական և անտիկվար առարկաների հայտաբերման, գնահատության և վերաբաշխման միջգերատեսչական հանձնաժողով՝ հետևյալ կազմով՝

Հայկական ՍՍՌ Լուսժողկոմատից՝ ընկ. Ե. Ս. Թորոսյան (հանձնաժողովի նախագահ).

Հայկական ՍՍՌ Ժողկոմսովետին կից Արվեստի գործերի վարչությունից՝ ընկ. Գ. Գ. Դրամփյան.

Արմֆանից՝ պրոֆ. Ս. Վ. Տեր-Ավետիսյան.

Հայկական ՍՍՌ Առևտրի ժողկոմատից՝ ընկ. Ն. Ս. Կոդկոյան

Հայկական ՍՍՌ Ֆինժողկոմատից՝ ընկ. Է. Գ. Համազասպյան:

2. Պարտավորեցնել պետական, կոոպերատիվ և հասարակական հիմնարկությունների ու կազմակերպությունների ղեկավարներին, բացառությամբ թանգարանների, արխիվների, գրադարանների, գիտական և ուսումնական հաստատությունների, հիշյալ հանձնաժողովին ներկայացնել գիտական, գեղարվեստական, պատմական, մեմորատիվ և անտիկվար առարկաների ցուցակները՝ հանձնաժողովի կողմից սահմանված ժամկետներում:

3. Սահմանել, որ վերևում թվարկված առարկաների հայտաբերման, գնահատության և վերաբաշխման ուղղությամբ աշխատանքը պետք է կատարվի այն կարգով ու ժամկետներին, որ մատնանշված են ՍՍՌ Միության Ֆինժողկոմատի 1940 թ. դեկտեմբերի 17-ի N 888 հրահանգում:

 

Հայկական ՍՍՌ Ժողովրդական Կոմիսարների Սովետի Նախագահ՝

Ա. Փիրուզյան

 

Հայկական ՍՍՌ Ժողովրդական Կոմիսարների Սովետի Գործերի Կառավարչի տեղակալ՝

 Հ. Առաքելյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.05.1978, N 275 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան