ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 255-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 677-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 00032803) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 25-ի «Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեկեցիկ ապագա» ծրագրի մասին» N 677-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Կանակա» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 06901369) 2025 թվականի մարտի 21-ին կնքված՝ N 047/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սպիտակ քաղաքում մշակութային բարեսիրական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 302,272,156 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01528652) 2025 թվականի մարտի 26-ին կնքված՝ N 049/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Սպիտակ քաղաքում մշակութային բարեսիրական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների հավաստման, տեխնիկական հսկողության, նյութերի լաբորատոր փորձաքննության և էներգաարդյունավետության սերտիֆիկատի տրամադրման ծառայությունների մատուցում` 9,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01528652) 2025 թվականի մարտի 26-ին կնքված՝ N 050/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Շին Շողիկ» ճամբարի մուտքային հանգույցի վերակառուցման շինարարական աշխատանքների հավաստման, տեխնիկական հսկողության և նյութերի լաբորատոր փորձաքննության ծառայությունների մատուցում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Սիգմա-Տել» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01842724) 2025 թվականի մարտի 21-ին կնքված՝ N 046/25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Շին Շողիկ» ճամբարում տեսախցիկների տեղադրման աշխատանքների իրականացում` 570,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽաչատրՅԱՆ |
Երևան |
22.04.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|