Գլխավոր տեղեկություն
Համար
N 73-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (24.04.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.04.14-2025.04.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2025
Ընդունող մարմին
Արտաշատ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
16.04.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ

 

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 ԱՊՐԻԼԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 73-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 393-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է․

1․ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանելու կարգը սահմանելու մասին» N 393-Ն որոշման հավելվածում (այսուհետ՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝

1) հավելվածի 3-րդ կետի 2-րդ ենթակետի «։» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով, և 3-րդ կետը լրացնել նոր 3-րդ և 4-րդ ենթակետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«3) Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով վիրավորված և ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքի անդամներին՝ 100 տոկոսի չափով` մինչև այդ անձանց զավակներից մեկի 18 տարին լրանալը, իսկ եթե անձն ամուսնացած չի եղել կամ չունի (չի ունեցել) զավակներ՝ մինչև հարկման օբյեկտի նկատմամբ ընտանիքի անդամի սեփականության իրավունքի դադարելը,

4) Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով հաշմանդամություն ունեցող անձանց(կամ նրանց ընտանիքի անդամներին)` ֆունկցիոնալության խորն աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձանց 100 տոկոսի չափով, ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձանց 75 տոկոսի չափով և ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձանց 50 տոկոսի չափով, որոնք անշարժ գույքը և(կամ) փոխադրամիջոցը ձեռք են բերել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը:»։

2) հավելվածի 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1-ին կետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«3.1. Սույն կարգի 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերի իմաստով ընտանիքի անդամներ են հանդիսանում ամուսինները, ծնողները և զավակները (որդեգրողները և որդեգրվածները), ինչպես նաև քույրերը և եղբայրները, եթե վերջիններս սույն կարգի 3-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված հանգամանքների ի հայտ գալու (հաստատման) օրվա դրությամբ փաստացի բնակվել են նույն հասցեում և ամուսնացած չեն եղել:»:

3) hավելվածի 12-րդ կետից հետո լրացնել նոր 13-րդ, 14-րդ, 15-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

«13․ Անշարժ գույքի հարկով և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկով հարկվող բնակելի նշանակության մեկից ավելի շինությունների և (կամ) մեկից ավել փոխադրամիջոցների առկայության դեպքում, արտոնությունը կիրառվում է այդ շինություններից և (կամ) փոխադրամիջոցներից մեկի նկատմամբ` ըստ անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն ստացող անձի ցանկության:

14. Արտաշատ համայնքի ավագանին սույն կարգով սահմանված ընդունում է որոշում հարկ վճարողի համար անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի գծով արտոնություն սահմանելու և հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու մասին։

15․ Սույն որոշմամբ սահմանված անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններից գրավոր հրաժարվելու դեպքում արտոնությունը համարվում է չսահմանված՝ տվյալ դիմողի մասով:»:

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Կողմ -24

 

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ

  

ԲԱԲԱՅԱՆ ՄԱՐԻԱՄ

 

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՆԱՐԵԿ

 

ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

 

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

 

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ

 

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

 

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ

 

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ

 

ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ

 

ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ՀԱՄԼԵՏ

 

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

 

ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

 

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐԱՄ

 

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

 

ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ

 

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ

 

ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ

 

ԱՇԻԿՅԱՆ ԱՐՏԱԿ

 

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

 

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՀՈՎԻԿ

 

ՂԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

 

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

 

ՍԱՀԱԿՅԱՆ ԻՇԽԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան