Գլխավոր տեղեկություն
Համար
N 514-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.05.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.04.28-2025.05.11 Պաշտոնական հրապարակման օրը 30.04.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2025 թվականի N 514-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածը և 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 718-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածում (այսուհետև՝ հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) հավելվածի N 1.8 ստուգաթերթի հարցաշարի՝

ա. աղյուսակը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետով՝

 

«

2.1

Ապահովված է դրանց առանձին տեսակների տարածքային մեկուսացումը

և անջատ պահպանումը

առանձին մեկուսախցերում:

ՀՀ առողջապահության նախարարի 29.10.2009 թ.

N 20-Ն հրամանի,

հավելված, կետ 19

     

0,5

Դիտողական

 
»,

 

բ. աղյուսակը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետով՝

 

«

4.1

Վտանգավոր քիմիական թափոնների փոխադրումը կազմակերպությունից դուրս իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված

կազմակերպության կողմից։

ՀՀ առողջապահության նախարարի 29.10.2009 թ. N 20-Ն հրամանի, հավելված, կետ 33

     

1

Դիտողական

           
»,

 

գ. աղյուսակի 5-րդ կետի՝ 5.3-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով, ինչպես նաև լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.4-րդ ենթակետով՝

 

«

5.4

բնակավայրերում:

       

0,5

Դիտողական

      
»,

 

դ. աղյուսակը 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով՝

 

«

6.1

Ջրատար հորիզոն աղտոտման ներթափանցումը կանխելու նպատակով վտանգավոր քիմիական թափոնների կուտակման փոսորակի հատակը և պատերը հիդրոմեկուսացված են կավային, կավահողաբիտումային-բետոնային, ասֆալտաբետոնային, ասֆալտապոլիմեր-բետոնային նյութերով:

ՀՀ առողջապահության նախարարի 29.10.2009 թ.

N 20-Ն հրամանի, հավելված, կետ 51

                   

1  

Դիտողական

       
».

 

2) հավելվածի N 1.12 ստուգաթերթի հարցաշարի՝

ա. աղյուսակի 8-րդ կետի «Հարց» սյունակից հանել «Արգելվում է տեղադրելուց առաջ ներարկիչների ասեղների կրկնակի փակելը կափարիչով և (կամ) ախտահանելը» բառերը,

բ. աղյուսակը 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետով՝

 

«

8.1

Տարողությունների մեջ

տեղադրելուց առաջ

ներարկիչների ասեղները

կրկնակի չեն փակվում և

(կամ) չեն ախտահանվում:

ՀՀ առողջապահության

նախարարի 04.03.2008 թ.

N 03-Ն հրամանի

հավելված 1, կետ 21

               

3

Դիտողական

            
».

 

3) հավելվածի N 1.17 ստուգաթերթի հարցաշարի՝

ա. աղյուսակի 69-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ. աղյուսակի 67-րդ կետի «Հղում նորմատիվ իրավական ակտին» սյունակում «10» թիվը փոխարինել «110» թվով.

4) հավելվածի N 1.21 ստուգաթերթն ուժը կորցրած ճանաչել.

5) հավելվածի N 1.25 ստուգաթերթի հարցաշարի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՁԵՌՔԵՐԻ ՀԻԳԻԵՆԱՅԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ»։

2. Որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածի N 1.3 ստուգաթերթը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.04.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

ապրիլի 30-ի N 514-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 30-ի N 718-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան