Գլխավոր տեղեկություն
Համար
N 598-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.05.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 15.05.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 մայիսի 2025 թվականի N 598-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի N 1159-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-457-Ն օրենքի 1-ին հոդվածը, 2-րդ հոդվածի 2-րդ կետը և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-458-Ն օրենքի 1-ին և 2-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 9-ի «Օրենսդրական ակտի և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տվող պետական կառավարման համակարգի մարմինների և համապատասխան բնագավառների ցանկը սահմանելու մասին» N 1159-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 9.1-ին կետով.

«9.1․ ՀՀ ներքին գործերի նախարարությունը տալիս է պարզաբանում ներքոհիշյալ բնագավառները կարգավորող oրենսդրական ակտերի (բացառությամբ ՀՀ Սահմանադրության) և ՀՀ կառավարության որոշումների վերաբերյալ՝

1) ոստիկանությունում ծառայության.

2) ոստիկանության գվարդիայի գործունեության.

3) ոստիկանության կողմից գույքի և օբյեկտների պահպանության.

4) ոստիկանության պարեկապահակետային և ճանապարհապարեկային ծառայության.

5) ոստիկանության համակարգում գործող ձերբակալվածներին պահելու վայրերի գործունեության, ձերբակալված և կալանավորված անձանց ոստիկանության կողմից ուղեկցման և պահպանման.

6) ոստիկանության կողմից իրականացվող օպերատիվ-հետախուզական գործունեության, միջոցառումների.

7) վարչական հարկադրանքի միջոցների կիրառման.

8) ճանապարհային երթևեկության.

9) տրանսպորտային միջոցների պետական հաշվառման, պետական գրանցման, տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման, հաշվառման համարանիշերի տրամադրման, տրանսպորտային միջոցի վերասարքավորման.

10) վարորդական վկայականի տրամադրման.

11) զենքի շրջանառության.

12) հրաձգարանների գործարկման․

13) թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պրեկուրսորների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների շրջանառության, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության ապահովման (անհրաժեշտության դեպքում՝ այլ իրավասու մարմինների հետ համատեղ).

14) ոստիկանության կողմից օրենքով պաշտպանության ենթակա անձանց պաշտպանության.

15) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության միջոցների կիրառման, բռնություն գործադրած անձանց կանխարգելիչ հաշվառման, բռնություն գործադրած անչափահասների ուղղորդման և մշտադիտարկման.

16) մասնավոր պահնորդական գործունեության.

17) անշարժ գույքի տարածք ներխուժումը կանխելու կամ վերացնելու.

18) արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ընթացքում ոստիկանության գործառույթներին առնչվող.

19) իր իրավասության սահմաններում լիցենզիաների և թույլտվությունների տրամադրման․

20) քաղաքացիական պաշտպանության.

21) արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության.

22) հրդեհաշիջման, լեռնափրկարարական, վթարավերականգնողական ջրափրկարարական և փրկարարական այլ աշխատանքների.

23) հումանիտար արձագանքման գործողությունների.

24) պետական նյութական պահուստի.

25) սեյսմիկ անվտանգության.

26) հրդեհային անվտանգության (Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).

27) տեխնիկական անվտանգության ապահովման (Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ` վերջինիս վերահսկողության ոլորտների մասով).

28) արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրի կողմից արտադրական վտանգավոր օբյեկտների հաշվառման․

29) քաղաքացիության և քաղաքական ապաստանի հետ կապված հարցերի, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի որոշման գործընթացի, քաղաքացիություն չունեցող անձանց փաստաթղթավորման և փախստականների փաստաթղթավորման.

30) հետընդունման (ռեադմիսիայի).

31) Հայաստանի Հանրապետության քաղաքացուն տրամադրվող անձը հաստատող փաստաթղթերի, հանրային ծառայությունների համարանիշի տրամադրման.

32) օտարերկրացիներին տրամադրվող մուտքի վիզաների և կացության կարգավիճակների տրամադրման, օտարերկրացիների արտաքսման.

33) օտարերկրացի աշխատողի համար աշխատանքային գործունեության հիմքով կացության կարգավիճակի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերի ուժով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիներին բնակության օրինականությունը հավաստող տեղեկանքի տրամադրման․

34) փախստականների և ապաստանի հարցերի.

35) բնակչության պետական ռեգիստրի.

36) ընտրողների ռեգիստրի վարման և ընտրողների ցուցակների կազմման։»․

2) 10-րդ կետի 10-րդ, 11-րդ և 11․1-ին ենթակետերը և 12-րդ ու 20-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել․

3) 11-րդ կետի 6-րդ ենթակետում, 14-րդ կետի 6-րդ ենթակետում, 19-րդ կետի 6-րդ ենթակետում և 19-րդ կետի 7-րդ ենթակետում «ՀՀ ոստիկանության» բառերը փոխարինել «ՀՀ ներքին գործերի նախարարության» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Մ. Գրիգորյան

 

Երևան

 

15.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 մայիսի 2025 թվական: