Գլխավոր տեղեկություն
Համար
N 122
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.04.1996-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/4, ապրիլ 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.04.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
25.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.04.1996

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
նախագահ Լ. Տերետրոսյան
«25» ապրիլի 1996 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 ապրիլի 1996 թ. N 122

քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 499 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով առանձին ձեռնարկությունների ու կազմակերպությունների գործունեության առանձնահատկություններից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, գերատեսչություններին, հանրապետական միավորումներին ենթակա ձեռնարկությունների և հատուկ նշանակության պետական ձեռնարկությունների դուստր ձեռնարկությունների` շահութահարկի և ավելացված արժեքի հարկի գծով վճարումները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կենտրոնացված կարգով իրականացնող ձեռնարկությունների ցանկերը հաստատելու մասին» N 499 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) որոշմամբ հաստատված` շահութահարկը պետական բյուջե կենտրոնացված կարգով վճարողների ցանկի 1-ին կետում և ավելացված արժեքի հարկը պետական բյուջե կենտրոնացված կարգով վճարողների ցանկում «Մասիսի մեքենայացված գծային ուղեմաս», «Գյումրիի հրշեջ պահպանության ձեռնարկություն», «Գյումրիի արդյունաբերական երկաթուղու ձեռնարկություն», «Վանաձորի թունելակամրջային ձեռնարկություն» բառերը համապատասխանաբար փոխարինել «Մասիսի մեքենայացված գծային կայան», «Գյումրիի հրշեջ պահպանության ծառայություն», «Երևանի արդյունաբերական երկաթուղի», «Սանահինի լոկոմոտիվային դեպո» բառերով.

բ) շահութահարկը պետական բյուջե կենտրոնացված կարգով վճարողների ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

«9. Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ձեռնարկության միջոցով կենտրոնացված կարգով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարումներ իրականացնող Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ձեռնարկության`

Շենգավիթի դուստր ձեռնարկություն

Սպանդարյանի դուստր ձեռնարկություն

Էրեբունու դուստր ձեռնարկություն

Արաբկիրի դուստր ձեռնարկություն

Մյասնիկյանի դուստր ձեռնարկություն

Շահումյանի դուստր ձեռնարկություն

Խորհրդային դուստր ձեռնարկություն

Մաշտոցի դուստր ձեռնարկություն»:

2. Թույլատրել Երևանի քաղաքապետարանի «Ջերմային տնտեսություն» ձեռնարկությանը նշված դուստր ձեռնարկությունների գծով 1995 թվականի տարեկան գործունեության արդյունքների վերաբերյալ հաշվապահական հաշվետվությունները և շահութահարկի հաշվարկները պետական բյուջե ներկայացնել կենտրոնացված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի ապրիլի 25-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան