Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-186-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Incorporation (04.07.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.23-2025.07.06 Պաշտոնական հրապարակման օրը 24.06.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
29.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի մայիսի 29-ին

 

«ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաշվապահական հաշվառման մասին» 2019 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-282-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետը «ներդրումային ընկերություն,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ,» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում «և ներդրումային ընկերություններին,» բառերը փոխարինել «, ներդրումային ընկերություններին և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասը «ներդրումային ընկերությունների,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասը «կենտրոնական դեպոզիտարիան,» բառերից հետո լրացնել «կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք,» բառերով, իսկ ««Արժեթղթերի շուկայի մասին»,» բառերից հետո՝ ««Կրիպտոակտիվների մասին»,» բառերով։

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. հունիսի 23

Երևան

ՀՕ-186-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 հունիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան