ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՆԱԽԱԳԱՀ
«18» հունիս 2025 թ. |
N 16-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 07-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1․ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2025 թվականի մարտի 5-ի «Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ուղեցույցը հաստատելու մասին» N 07-Ն հրամանով հաստատված հավելվածի.
1) 2-րդ գլխի 3-րդ կետի «Քաղաքաշինական գործունեության մասնակիցները (պատվիրատու/կառուցապատող/կապալառու (այսուհետ՝ Գործատու)) պարտավոր է.» բառերը փոխարինել «Քաղաքաշինական գործունեության մասնակից հանդիսացող (պատվիրատու/կառուցապատող/կապալառու (այսուհետ՝ Գործատու)) Գործատուն պարտավոր է.» բառերով,
2) 2-րդ գլխի 3-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 7.1-ին ենթակետ, հետևյալ բովանդակությամբ. «7.1) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանով ամրագրված հատուկ աշխատանքներն իրականացնել կարգագիր-թույլտվության ձևակերպմամբ (հայերեն կամ անգլերեն կամ ռուսերեն)` համաձայն օրինակելի ձևի,»,
3) 4-րդ գլխից հետո լրացնել նոր՝ 5-րդ գլուխ, հետևյալ բովանդակությամբ. «5. ՀԱՏՈՒԿ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ
Օրինակելի ձև
ԿԱՐԳԱԳԻՐ-ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ N
1. |
Իրականացվող հատուկ աշխատանքների անվանումը |
համառոտ նկարագրությունը |
2. |
Կապալառու կազմակերպություն |
անվանումը, տնօրենի անուն, ազգանունը |
3. |
Շինաշխատանքների ղեկավար (աշխղեկ) |
անունը, ազգանունը |
4. |
Շինաշխատանքների որակի տեխնիկական հսկող |
անունը, ազգանունը |
5. |
Շինաշխատանքներում ներգրավված բանվորական անձնակազմ |
անունը, ազգանունը |
5.1 |
… |
|
5.2 |
… |
|
5.3 |
… |
|
6. |
Շինաշխատանքների մեկնարկ |
ամսաթիվը, ժամը |
7. |
Շինաշխատանքների կանխատեսվող և փաստացի ավարտ |
ամսաթիվը, ժամը |
8. |
Շինարարական հրապարակում անվտանգության և հատուկ պայմանների ապահովում |
իրականացված անվտանգության և հատուկ միջոցառումների համառոտ նկարագրությունը |
9. |
Կարգագիր-թույլտվության տրամադրում |
ամսաթիվը, ժամը |
10. |
Կարգագիր-թույլտվության երկարաձգման ժամկետ (ըստ անհրաժեշտության) |
ամսաթիվը, ժամը |
11. |
Շինաշխատանքներն իրագործելու պայմանների ստուգում, բանվորական անձնակազմի իրազեկում, թույլտվության տրամադրում |
պայմանների ստուգման, բանվորական անձնակազմի իրազեկման և թույլտվության տրամադրման ամսաթիվը, ժամը, |
11.1 |
պատասխանատու աշխղեկի ստորագրությունը | |
11.2 |
որակի տեխնիկական հսկողի ստորագրությունը | |
12. |
Շինաշխատանքներում ներգրավված բանվորական աշխատակազմի ստորագրություններ՝ 1-12 կետերի մասով իրազեկված լինելու վերաբերյալ |
|
12.1 |
… |
|
12.2 |
… |
|
12.3 |
… |
Գործատուի________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը, կնիքը)
։»
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը:
18.06.2025 |
Ե. Վարդանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2025 թվական: