ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
«19» հունիսի 2025 թ. |
N 1660-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 1612-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, 34-րդ հոդվածի 1-ին մասով՝
հրամայում եմ․
1․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2024 թվականի հունիսի 21-ի «Հավատարմագրման վկայագրի, համապատասխանության գնահատման չկանոնակարգվող և կանոնակարգվող ոլորտներում կամավոր սերտիֆիկացման համապատասխանության սերտիֆիկատների ձևերը հաստատելու մասին» N 1612-Ն հրամանի՝
1) Նախաբանում «կետով՝» բառը փոխարինել «կետով և 13-րդ հոդվածի 1-ին մասով՝» բառերով.
2) N 1 հավելվածում «Հավատարմագրման վկայագրի հավելվածի ձևը փորձարկման լաբորատորիաների համար» ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
3) N 1 հավելվածում «Հավատարմագրման վկայագրի հավելվածի ձևը փորձարկման լաբորատորիաների համար» ձևից հետո լրացնել նոր ձև՝ համաձայն N 2 հավելվածի։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2025-06-18 |
Գ. ՊապոՅԱՆ |
Հավելված N 1 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2025 թ. հունիսի 19–ի N 1660-Ն հրամանի |
Հավատարմագրման վկայագրի հավելվածի ձևը փորձարկման լաբորատորիաների համար
ՀԱՎԵԼՎԱԾ N …
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ
№ ________
_______________________
(վկայագրի տրման ամսաթիվը)
________________________________________________________________________________
(ՀԳՄ-ի անվանումը)
___________________________________________________________________________________
(ՀԳՄ-ի գործունեության իրականացման վայրը)
ԱԶԳԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՎ, ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ, ՃԿՈՒՆ1) ՈԼՈՐՏՆԵՐՈՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՈԼՈՐՏԸ2)
Հ/հ |
Արտադրանքի/ օբյեկտի անվանումը |
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) ծածկագիրը |
Արտադրանքի/ օբյեկտի նորմատիվ իրավական ակտի և ստանդար-տացման փաստաթղթի նշագիրը, անվանումը3) |
Ցուցանիշների անվանումը, այդ թվում՝ նմուշառումը |
Փորձարկման, այդ թվում՝ նմուշառման մեթոդը սահմանող փաստաթղթի նշագիրը, անվանումը3), մեթոդի կետը և անվանումը1) |
Կարծիքներ և մեկնաբա-նություններ5) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ՈԼՈՐՏ | ||||||
1. |
||||||
ՉԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՂ ՈԼՈՐՏ | ||||||
1. |
||||||
ՃԿՈՒՆ ՈԼՈՐՏ (արտադրանքի/օբյեկտի, ցուցանիշի, փորձարկման մեթոդը սահմանող փաստաթղթի մասով)2) | ||||||
1. |
______________________________
1) Հավատարմագրման ոլորտի վերնագիրը և հավատարմագրման ոլորտը կարող է փոփոխվել՝ կախված լաբորատորիայի գործունեութւան ոլորտից (օրինակ, եթե հավատարմագրման ոլորտը կազմված է միայն ազգային տեխնիկական կանոնակարգերին համապատասխան, ապա վերնագրից և աղյուսակից անհրաժեշտ է բացառել «Չկանոնակարգվող, ճկուն ոլորտներով» բառերը):
2) Փաստաթղթի լրացման համար անհրաժեշտ ցուցումները ներկայացված են շեղատառերով: Ցուցումները չպետք է ներառվեն լաբորատորիայի կողմից լրացվող ձևաչափում:
3) Փաստաթղթի անվանումը նշվում է նշագրի բացակայության դեպքում:
5) 7-րդ սյունակը լրացվում է կարծիքներ և մեկնաբանություններ տրամադրելու իրավասությամբ հավատարմագրվող ՀԳՄ-ի դեպքում՝ տվյալ փորձարկման մեթոդի համար նշելով «ԱՅՈ» բառը, հակառակ դեպքում՝ հավատարմագրման ոլորտը ներկայացվում է առանց 7-րդ սյունակի:
____________________________________________
1) Մեթոդի կետը և անվանումը լրացվում է, երբ փորձարկման մեթոդը սահմանող փաստաթղթով միևնույն ցուցանիշի որոշման համար ներկայացված են տարբեր փորձարկման մեթոդներ: Այլ դեպքերում փաստաթղթի կետերը լրացվում են ՀԳՄ-ի հայեցողությամբ: Ճկուն ոլորտի դեպքում նշվում է նաև փորձարկման մեթոդի անվանումը/սարքավորումը (օրինակ՝ Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրման մեթոդ/Բարձրարդյունավետ հեղուկային քրոմատոգրաֆ (HPLC)):
2) Հավատարմագրման ճկուն ոլորտը կիրառելի է միայն անասնաբուժական, բուսասանիտարական և բույսերի պաշտպանության միջոցների հետազոտությունների, դեղերի փորձարկման լաբորատորիաների համար: Ոլորտի ճկունությունը կարող է վերաբերել արտադրանքին/օբյեկտին (օր. դեղահատ, լուծույթ և այլն), ցուցանիշին (օր. ակտիվ նյութի իսկության, ակտիվ նյութի պարունակության քանակական որոշում և այլն), փորձարկման մեթոդը սահմանող փաստաթղթին (օր. կիրառել վալիդացված մեթոդներ, փորձարկման մեթոդը սահմանող չգործող ստանդարտացման փաստաթղթեր և այլն), ուստի հավատարմագրման ոլորտում նշված «(արտադրանքի/օբյեկտի, ցուցանիշի, փորձարկման մեթոդը սահմանող փաստաթղթի մասով)» ենթավերնագրում նշվում է միայն ճկուն ոլորտը նկարագրող բառը կամ բառերը:
Հավելված N 2 ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2025 թ. հունիսի 19–ի N 1660-Ն հրամանի |
Բժշկական լաբորատորիաների հավատարմագրման վկայագրի հավելվածի ձևը
ՀԱՎԵԼՎԱԾ N…
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ
№ ________
_______________________
(վկայագրի տրման ամսաթիվը)
________________________________________________________________________________
(ՀԳՄ-ի անվանումը)
__________________________________________________________________________________
(ՀԳՄ-ի գործունեության իրականացման վայրը)
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՈԼՈՐՏԸ1)
Հ/հ |
Հետազոտվող նյութի/համակարգի/ մատրիցայի անվանումը |
Բնութագրի անվանումը (ցուցանիշը, պարամետրը, անալիտը) |
Հետազոտության տեսակը/ տեխնիկան |
Հետազոտության, այդ թվում՝ նմուշառման, մեթոդը սահմանող փաստաթղթի նշագիրը, անվանումը2), կետը և անվանումը3) |
Հետազոտության իրականացման վայրը4) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Լաբորատորիայի գործունեության իրականացման վայրի հասցեն | |||||
1 |
|||||
ՃԿՈՒՆ ՈԼՈՐՏ (նյութի/համակարգի/մատրիցայի, բնութագրի, հետազոտության մեթոդը սահմանող փաստաթղթի մասով)5) | |||||
1 |
____________________________
1) Փաստաթղթի լրացման համար անհրաժեշտ ցուցումները ներկայացված են շեղատառերով: Ցուցումները չպետք է ներառվեն հավատարմագրման ոլորտի լրացված ձևաչափում:
2) Փաստաթղթի անվանումը նշվում է նշագրի բացակայության դեպքում:
3) Մեթոդի կետը և անվանումը լրացվում է, երբ հետազոտության մեթոդը սահմանող փաստաթղթով սահմանված են հետազոտության տարբեր մեթոդներ միևնույն բնութագրի/ցուցանիշի/անալիտի համար:
4) Տ – գործունեությունն իրականացվում է լաբորատորիայի տարածքում, ՏԴ – գործունեությունն իրականացվում է լաբորատորիայի տարածքից դուրս, Տ + ՏԴ - գործունեությունն իրականացվում է լաբորատորիայում և լաբորատորիայի տարածքից դուրս: ՏԴ-ի դեպքում անհրաժեշտ է նշել հետազոտություն իրականացնելու վայրի անվանումը (օրինակ՝ «X» հիվանդանոց, վիրաբուժական բաժին, առաջին բուժօգնության սենյակ և այլն):
5) Ոլորտի ճկունությունը կարող է վերաբերել նյութին/համակարգին/մատրիցային (օր. մարդու մարմնի հեղուկներ), բնութագրին (օր. վարակիչ նյութեր (բակտերիաներ, վիրուսներ, մակաբույծներ և սնկեր)), հետազոտության մեթոդը սահմանող փաստաթղթին (օր. կիրառել վալիդացված մեթոդներ, փորձարկման մեթոդը սահմանող չգործող ստանդարտացման փաստաթղթեր, գրականություն և այլն), ուստի հավատարմագրման ոլորտում նշված «նյութի/համակարգի/մատրիցայի, բնութագրի, հետազոտության մեթոդը սահմանող փաստաթղթի մասով)» ենթավերնագրում նշվում է միայն ճկուն ոլորտը նկարագրող բառը կամ բառերը:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2025 թվական: