ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 օգոստոսի 2025 թվականի N 1117-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 615-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 2-ի «Էկոպարեկային ծառայողի ծառայողական զենքը պահելու և կրելու կարգը սահմանելու մասին» N 615-Ն որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով.
«3.1. Այն դեպքում, երբ ծառայության իրականացման ընթացքում սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով զենքն ամրացված չէ ծառայողի համազգեստին, այն պահվում է տրանսպորտային միջոցում՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված զենքի պահման պահարանում կամ արկղում։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
14.08.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 օգոստոսի 2025 թվական: