Գլխավոր տեղեկություն
Համար
N 546-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.08.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 20.08.2025
Ընդունող մարմին
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
15.08.2025
Ստորագրող մարմին
Նախագահին ժամանակավոր փոխարինող
Ստորագրման ամսաթիվ
15.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

15 օգոստոսի 2025 թվականի

N 546-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՈՒԺԵՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ ԵՎ ԻՐԱՑՆՈՂԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՍՈՒՅԹԻ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի ԹԻՎ 71-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 34-րդ կետը և 2-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36-րդ և 37‑րդ հոդվածների 1-ին մասերը` Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում բանակցային ուժեղ դիրք ունեցող ձեռք բերողի և իրացնողի անհրաժեշտ հասույթի չափերը՝ համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում բանակցային ուժեղ դիրք ունեցող ձեռք բերողի և իրացնողի անհրաժեշտ հասույթի չափերը սահմանելու մասին» թիվ 71‑Ն որոշումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը հարուցված և իրականացվող վարույթների նկատմամբ կիրառելի են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները, իսկ 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո հարուցված և իրականացվող վարույթների նկատմամբ կիրառելի են սույն որոշմամբ սահմանված կարգավորումները։

 

Նախագահին
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈԽԱՐԻՆՈՂ

Տ. Մարկոսյան

 

2025 թ. օգոստոսի 15

Երևան

 

Հավելված

Մրցակցության և սպառողների

շահերի պաշտպանության

հանձնաժողովի 2025 թվականի

օգոստոսի 15-ի N 546-Ն որոշման

 

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՍՈՒՅԹԻ ՉԱՓԵՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՈՒԺԵՂ ԴԻՐՔ ՈՒՆԵՑՈՂ ՁԵՌՔ ԲԵՐՈՂԻ ԵՎ ԻՐԱՑՆՈՂԻ

 

1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտն ունի բանակցային ուժեղ դիրք, եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները․

1) իրացնող և ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտների հասույթի չափերը համապատասխանում են հետևյալ հասույթի չափերին.

ա. իրացնող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում չի գերազանցել 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամը, իսկ ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում գերազանցել է 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամը, կամ

բ. իրացնող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում գերազանցել է 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամը, բայց չի գերազանցել 100 000 000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամը, իսկ ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում գերազանցել է 100 000 000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամը, կամ

գ. իրացնող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում գերազանցել է 100 000 000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամը, բայց չի գերազանցել 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամը, իսկ ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում գերազանցել է 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամը, կամ

դ. իրացնող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում գերազանցել է 500 000 000 (հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամը, բայց չի գերազանցել 1 500 000 000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամը, իսկ ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում գերազանցել է 1 500 000 000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամը, կամ

ե. իրացնող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում գերազանցել է 1 500 000 000 (մեկ միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամը, բայց չի գերազանցել 3 500 000 000 (երեք միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամը, իսկ ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում գերազանցել է 3 500 000 000 (երեք միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամը.

2) ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափն առնվազն տասն անգամ գերազանցում է իրացնող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը, բացառությամբ սույն հավելվածի 2-րդ կետով նախատեսված դեպքի։

2. Գյուղատնտեսական արտադրանք իրացնող ֆիզիկական անձանցից գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման դեպքում ձեռք բերողի բանակցային ուժեղ դիրք ունենալու փաստի հաստատման համար իրացնող ֆիզիկական անձանց հասույթի չափ չի դիտարկվում, իսկ ձեռք բերողի դեպքում անհրաժեշտ հասույթի չափ է համարվում վերջին ֆինանսական տարում կամ գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամը գերազանցող հասույթի չափը։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան