Գլխավոր տեղեկություն
Համար
N 553-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.08.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.08.18-2025.08.31 Պաշտոնական հրապարակման օրը 20.08.2025
Ընդունող մարմին
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
15.08.2025
Ստորագրող մարմին
Նախագահին ժամանակավոր փոխարինող
Ստորագրման ամսաթիվ
15.08.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

15 օգոստոսի 2025 թվականի

N 553-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ, ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 322-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 37‑րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետը և 2-րդ մասը, 68‑րդ հոդվածի 5-րդ մասը, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 36‑րդ և 37‑րդ հոդվածների 1-ին մասերը` Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Սահմանել`

1) հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը՝ համաձայն հավելված 1-ի:

2) համակենտրոնացման հայտարարագրման կարգը՝ համաձայն հավելված 2-ի:

3) համակենտրոնացման հայտարարագրի ձևը՝ համաձայն հավելված 3-ի:

2. Ուժը կորցրած ճանաչել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 9-ի «Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերը, համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը սահմանելու և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 478-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 322-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

4. Մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը հարուցված և իրականացվող վարույթների շրջանակներում համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերի, համակենտրոնացման հայտարարագրման և հայտարարագրի ձևի նկատմամբ կիրառելի են մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը գործող կարգավորումները, իսկ 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո հարուցված և իրականացվող վարույթների շրջանակներում համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների և հասույթների չափերի, համակենտրոնացման հայտարարագրման և հայտարարագրի ձևի նկատմամբ կիրառելի են սույն որոշմամբ սահմանված կարգավորումները։

 

Նախագահին
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՓՈԽԱՐԻՆՈՂ

Տ. Մարկոսյան

 

2025 թ. օգոստոսի 15

Երևան

 

Հավելված 1

Մրցակցության և սպառողների շահերի

պաշտպանության հանձնաժողովի

2025 թվականի օգոստոսի 15-ի

N 553-Ն որոշման

 

ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՀԱՍՈՒՅԹՆԵՐԻ ՉԱՓԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

 

1. Տնտեսավարող սուբյեկտների համակենտրոնացումը մինչև գործողության մեջ դնելը ենթակա է հայտարարագրման, եթե`

1) Համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին կամ դրան նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է չորս միլիարդ դրամը, կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին կամ դրան նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է երեք միլիարդ դրամը, կամ

2) Համակենտրոնացման մասնակիցների հասույթի ընդհանուր չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է չորս միլիարդ դրամը, կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացվելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է երեք միլիարդ դրամը, կամ

3) Համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու տարվան նախորդող ֆինանսական տարում գործունեություն չիրականացրած կամ 12 ամսից պակաս ժամանակահատվածում գործունեություն իրականացրած համակենտրոնացման մասնակիցների հասույթի ընդհանուր չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացվելու պահին նախորդող 12 ամիսների հաշվարկով գերազանցել է չորս միլիարդ դրամը, կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացվելու պահին նախորդող 12 ամիսների հաշվարկով գերազանցել է երեք միլիարդ դրամը:

2. Անձանց խմբի դեպքում սույն հավելվածի 1-ին կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված ակտիվների կամ հասույթի արժեքի (չափի) հաշվարկման հիմքում դրվում է անձանց խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտների ակտիվների կամ հասույթի արժեքի (չափի) հանրագումարը:

 

Հավելված 2

Մրցակցության և սպառողների շահերի

պաշտպանության հանձնաժողովի

2025 թվականի օգոստոսի 15-ի

N 553-Ն որոշման

 

ԿԱՐԳ

 

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է համակենտրոնացման հայտարարագրման հետ կապված հարաբերությունները:

2. Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը մինչև գործողության մեջ դնելը՝ համակենտրոնացման մասնակիցները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով) են ներկայացնում սույն կարգի Ձև 1-ի պահանջներին համապատասխան դիմում և սույն որոշման հավելված 3-ով սահմանված ձևի պահանջներին համապատասխան համակենտրոնացման հայտարարագիր:

3. Համակենտրոնացումը գործողության մեջ դնելու պահ է համարվում համապատասխան գործողության, վերակազմակերպման կատարման կամ գործարքի կնքման պահը: Այն դեպքում, երբ օրենսդրությամբ նախատեսված է պետական գրանցման կամ պետական հաշվառման պահանջ` համակենտրոնացումը գործողության մեջ դնելու պահ է համարվում պետական գրանցման կամ պետական հաշվառման պահը:

4. Դիմումը և համակենտրոնացման հայտարարագիրը ստորագրվում են դրանք ներկայացրած անձի կողմից: Թղթային տարբերակով ներկայացվելու դեպքում համակենտրոնացման հայտարարագրի բոլոր էջերը ստորագրվում են:

5. Համակենտրոնացման հայտարարագրում որևէ տվյալի լրացման անհնարինության դեպքում համապատասխան դաշտում կատարվում է «տվյալներ առկա չեն» գրառումը:

6. Դիմումը և համակենտրոնացման հայտարարագիրը պետք է ներկայացվեն հայերենով: Օտար լեզվով փաստաթուղթ ներկայացնելիս անհրաժեշտ է միաժամանակ ներկայացնել դրա` օրենքով սահմանված կարգով կատարված հայերեն թարգմանությունը:

7. Համակենտրոնացման հայտարարագրին կից ներկայացվում են`

1) գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրմանը նախորդող ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը փաստացի գործունեությունն սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրմանը նախորդող ամսվա վերջի դրությամբ: Եթե համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացվում է այնպիսի ժամանակահատվածում, երբ դեռևս պատրաստ չեն հայտարարագրմանը նախորդող ֆինանսական տարվա ֆինանսական հաշվետվությունները, ապա ֆինանսական հաշվետվությունն ու առկայության դեպքում նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրմանը նախորդող տարվան նախորդող տարվա վերջի դրությամբ,

2) եթե համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացնող անձն իրավաբանական անձ է, ապա կցվում է իրավաբանական անձի կանոնադրության պատճենը,

3) եթե համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացնող անձը ֆիզիկական անձ է, ապա կցվում է անձը հաստատող փաստաթղթի պատճենը,

4) անձանց խմբի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու դեպքում անձանց խումբ համարվելու վերաբերյալ ապացույցներ, բացառությամբ «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 12-14-րդ կետերի` այն կոնկրետ փաստի վկայակոչմամբ, որի ապացուցման համար դրանք ներկայացվել են,

5) անձանց խմբի ներսում չիրականացվող հորիզոնական և ուղղահայաց համակենտրոնացումների դեպքում կցվում են նաև համակենտրոնացման հայտարարագրի ներկայացմանը նախորդող տարվա ընթացքում արտադրված, ներմուծված և իրացված ապրանքների ծավալներն ըստ տեսականու՝ սույն հավելվածի Ձև 2-ի պահանջներին համապատասխան,

6) անձանց խմբի ներսում չիրականացվող հորիզոնական և ուղղահայաց համակենտրոնացումների դեպքում կցվում են նաև համակենտրոնացման հայտարարագրի ներկայացմանը նախորդող տարվա ընթացքում մատուցված ծառայությունների և կատարած աշխատանքների մասին տեղեկություններ՝ սույն հավելվածի Ձև 3-ի պահանջներին համապատասխան,

7) անձանց խմբի ներսում չիրականացվող հորիզոնական և ուղղահայաց համակենտրոնացումների դեպքում կցվում է նաև արտադրական կարողությունների և ենթակառուցվածքների նկարագիրը,

8) անձանց խմբի ներսում չիրականացվող հորիզոնական և ուղղահայաց համակենտրոնացումների դեպքում կարող է կցվել նաև համակենտրոնացման արդյունքում ապրանքային շուկայում (շուկաներում) առաջացող մրցակցային իրավիճակի վերաբերյալ համակենտրոնացման մասնակցի կողմից կատարված վերլուծությունը,

9) գրավի պայմանագրի, գրավի իրավունքը գրանցման ենթակա լինելու դեպքում գրանցման, բռնագանձման ծանուցման և այն գրավատուին հանձնված լինելու հանգամանքը հավաստող փաստաթղթերի պատճենները` համակենտրոնացման մասնակցի կողմից գրավի առարկան սեփականության իրավունքով ձեռք բերվելու դեպքում,

10) եթե համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի լիազորությունները հավաստող փաստաթուղթ: Այն դեպքում, երբ ներկայացուցչի լիազորությունները հավաստվում են լիազորագրով, դրանում պետք է ուղղակիորեն նախատեսվի նաև համակենտրոնացման հայտարարագիրը Հանձնաժողով ներկայացնելու լիազորությունը,

11) համակենտրոնացման հայտարարագրին կից կարող են ներկայացվել նաև այլ փաստաթղթեր և նյութեր:

8. Դիմումը և համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացվում են էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի, Հանձնաժողովի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեի (info@competition.am), «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (https://e-request.am/) միջոցով կամ թղթային եղանակով:

9. Համակենտրոնացման հայտարարագրում ոչ հավաստի, կեղծ կամ ոչ ամբողջական տեղեկություն նշելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն: Համակենտրոնացման յուրաքանչյուր մասնակից պատասխանատվություն է կրում համակենտրոնացման հայտարարագրում իր կողմից նշված կամ ներկայացված տեղեկատվության հավաստիության համար:

10. Համակենտրոնացման մասնակիցները դիմումներն ու համակենտրոնացման հայտարարագրերը Հանձնաժողով կարող են ներկայացնել առավելագույնը երկու աշխատանքային օրվա տարբերությամբ: Համակենտրոնացման գնահատման վարույթի հարուցման հիմք է համակենտրոնացման բոլոր մասնակիցների կողմից դիմումների և համակենտրոնացման հայտարարագրերի ներկայացումը:

11.Այն դեպքում, երբ համակենտրոնացումը տեղի է ունենում գրավի առարկայի իրացման (վաճառքի) ձևով, ապա համակենտրոնացման գնահատման վարույթի հարուցման համար բավարար է գրավի առարկան սեփականության իրավունքով ձեռք բերող համակենտրոնացման մասնակցի կողմից դիմումի և համակենտրոնացման հայտարարագրի ներկայացումը:

12. Հանձնաժողովը համակենտրոնացման գնահատման վարույթի շրջանակներում համակենտրոնացման մասնակցից (մասնակիցներից) կարող է պահանջել անհրաժեշտ այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:

 

ՁԵՎ 1

ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ/ ՏԻԿԻՆ----------------------------------------------------

 

Համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացնող անձ՝ ------------------------------------

------------------

(ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը)

 

Ներկայացուցիչ՝ -------------------------------------------------------------------------------------

(անունը, ազգանունը, ներկայացուցչության հիմքը)

 

Ծանուցման հասցե և հեռախոսահամար՝ ----------------------------------------------------------

-------

 

Ծանուցման էլեկտրոնային փոստի հասցե1՝---------------------------------------------------------

-------

 

ԴԻՄՈՒՄ

 

Հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի 72-րդ հոդվածը՝ խնդրում ենք թույլատրել ____________________________________________________________________

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________

__________________միջև հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը2:

________________________________________________________________________________________

________________________________________________________________________________________3:

 

Կից ներկայացվում է համակենտրոնացման հայտարարագիրը:

 

Հարգանքով՝

 

 

(ստորագրությունը)

___________________________

(անուն, ազգանուն)

 

____________________________

1 Դաշտը պարտադիր չէ լրացման համար: Լրացվելու դեպքում բոլոր ծանուցումները կարող են ուղարկվել նշված էլեկտրոնային փոստի հասցեին:

2 Անհրաժեշտ է դաշտում լրացնել համակենտրոնացման բոլոր մասնակիցների տվյալները (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը):

3 Համակենտրոնացման հայտարարագրում օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկությունների առկայության դեպքում դիմումը պետք է պարունակի այդ մասին նշում և համապատասխան իրավական հիմքի վկայակոչում ու հիմնավորում:

 

_______________________

(տարին, ամիսը, ամսաթիվը)

 

Հավելված 3

Մրցակցության և սպառողների շահերի

պաշտպանության հանձնաժողովի

2025 թվականի օգոստոսի 15-ի

N 553-Ն որոշման

 

ՁԵՎ

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ

 

1. Համակենտրոնացման նկարագրությունը.

________________________________________________________________________________________

___________________________

 

2 Համակենտրոնացման մասնակիցները

2.1 Համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացնող համակենտրոնացման մասնակցի մասին տվյալներ.

 

 

Իրավաբանական անձի դեպքում

N

Իրա-վաբա-նական անձի լրիվ անվա-նումը

Կազմա-կերպա-իրա-վական ձևը

Մասնա-կիցները6

ՀՎՀՀ 2

Գտնվելու վայրի հասցեն և ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է գտնվելու վայրի հասցեից

Պետական գրանցման ամսաթիվը

Պետական գրանցման համարը

Հեռախոսա-համարը

Էլեկտրո-նային փոստի հասցեն

Երկիր

Մարզ

Քաղաք/
գյուղ/
վարչական շրջան

Փողոց

Շենք/
տուն

Բնակա-րան

       

1․

                           

Ֆիզիկական անձի դեպքում

 

Ֆիզիկական անձի անունը

Ֆիզիկական անձի ազգանունը

Ֆիզիկա-կան անձի հայրա-նունը1

ՀՎՀՀ2

Հանրային ծառայու-թյունների համարա-նիշը4

Հաշվառման հասցեն և ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման վայրի հասցեից

Հեռախոսա-համարը

Էլեկտրո-նային փոստի հասցեն

Երկիր

Մարզ

Քաղաք/
գյուղ/
վարչա-կան շրջան

Փողոց

Շենք/
տուն

Բնակարան

   

1.

                         

 

2.2 Համակենտրոնացման մյուս մասնակիցների մասին տվյալներ5.

 

 

Իրավաբանական անձի մասին տվյալներ

N

Իրա-վաբա-նական անձի լրիվ անվա-նումը

Կազմա-կերպա-իրա-վական ձևը

Մասնա-կիցները6

ՀՎՀՀ 2

Գտնվելու վայրի հասցեն և ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է գտնվելու վայրի հասցեից

Պետական գրանցման ամսաթիվը

Պետական գրանցման համարը

Հեռախոսա-համարը

Էլեկտրո-նային փոստի հասցեն

Երկիր

Մարզ

Քաղաք/
գյուղ/
վարչական շրջան

Փողոց

Շենք/
տուն

Բնակա-րան

       
2.                            

3․

                           

Ֆիզիկական անձի մասին տվյալներ

 

Ֆիզիկական անձի անունը

Ֆիզիկական անձի ազգանունը

Ֆիզիկա-կան անձի հայրա-նունը1

ՀՎՀՀ3

Հանրային ծառայու-թյունների համարա-նիշը4

Հաշվառման հասցեն և ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման վայրի հասցեից

Հեռախոսա-համարը

Էլեկտրո-նային փոստի հասցեն

Երկիր

Մարզ

Քաղաք/
գյուղ/
վարչա-կան շրջան

Փողոց

Շենք/
տուն

Բնակարան

   

4.

                         

5.

                         

 

_________________________

1 Օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են չլրացնել:

2 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք ներկայացնում են հաշվառման այլ տվյալ:

3 Լրացվում է միայն անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից:

4 Օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են ներկայացնել անձը հաստատող այլ տվյալ:

5. Համակենտրոնացման մյուս մասնակիցների տվյալները լրացնելիս պարտադիր է միայն իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը և կազմակերպաիրավական ձևը, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը և ազգանունը:

6. Լրացվում է միայն ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց դեպքում: Անհրաժեշտ է լրացնել միայն մասնակցի` իրավաբանական անձի՝ լրիվ անվանումը և կազմակերպաիրավական ձևը, ֆիզիկական անձի՝ անունը և ազգանունը:

 

3. Տեղեկատվություն համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացնող համակենտրոնացման մասնակցի վերաբերյալ.

3.1 Համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացնող համակենտրոնացման մասնակցի գործունեության ոլորտները.

1) _____________________________________________________________________________________

____________________________

2) _____________________________________________________________________________________

____________________________

3) _____________________________________________________________________________________

____________________________

 

3.2 Համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացնող համակենտրոնացման մասնակցի գործունեության նկարագրությունը.

_____________________________________________________________________________________

____________________________

 

3.3 Համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացնող համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում.

_____________________________________________________________________________________

____________________________

 

3.4 Համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնող համակենտրոնացման մասնակցի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում.

_____________________________________________________________________________________

____________________________

 

3.5 Տեղեկատվություն համակենտրոնացման մասնակցի հետ անձանց խմբում ընդգրկված ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ.

 

 

Աղյուսակ 1

Իրավաբանական անձի տվյալները

N

Իրա-վաբա-նական անձի լրիվ անվա-նումը

Կազմա-կերպա-իրա-վական ձևը

Մասնա-կիցները5

ՀՎՀՀ 2

Գտնվելու վայրի հասցեն և ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է գտնվելու վայրի հասցեից

Պետական գրանցման ամսաթիվը

Պետական գրանցման համարը

Հեռախոսա-համարը

Էլեկտրո-նային փոստի հասցեն

Երկիր

Մարզ

Քաղաք/
գյուղ/
վարչական շրջան

Փողոց

Շենք/
տուն

Բնակա-րան

       
1.1                            

1.2

                           

Աղյուսակ 2

Ֆիզիկական անձի տվյալները

 

Ֆիզիկական անձի անունը

Ֆիզիկական անձի ազգանունը

ՀՎՀՀ3

Ֆիզիկա-կան անձի հայրա-նունը1

Հանրային ծառայու-թյունների համարա-նիշը4

Հաշվառման հասցեն և ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման վայրի հասցեից

Հեռախոսա-համարը

Էլեկտրո-նային փոստի հասցեն

Երկիր

Մարզ

Քաղաք/
գյուղ/
վարչա-կան շրջան

Փողոց

Շենք/
տուն

Բնակարան

   

2.1

                         
2.2                          

N

Իրավաբանական կամ ֆիզիկական անձի՝ Աղյուսակ

1-ում կամ Աղյուսակ 2-ում լրացված հերթական համարը

Իրավաբանական կամ ֆիզիկական անձի՝ Աղյուսակ 1-ում կամ Աղյուսակ 2-ում

լրացված հերթական համարը

Անձանց խումբ հանդիսանալու իրավական հիմքը

Անձանց խումբ հանդիսանալու հիմնավորումը և նկարագիրը

         
         

 

       

 

__________________________

1 Օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են չլրացնել:

2 Ոչ ռեզիդենտ իրավաբանական անձինք ներկայացնում են հաշվառման այլ տվյալ:

3 Լրացվում է միայն անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից:

4 Օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են ներկայացնել անձը հաստատող այլ տվյալ:

5 Լրացվում է միայն ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց դեպքում: Անհրաժեշտ է լրացնել միայն մասնակցի` իրավաբանական անձի՝ լրիվ անվանումը և կազմակերպաիրավական ձևը, ֆիզիկական անձի՝ անունը և ազգանունը:

 

3.6 Համակենտրոնացման մասնակցի հետ անձանց խմբում ընդգրկված և 3.5 կետում թվարկված ֆիզիկական և իրավաբանական անձանց գործունեության ոլորտների մասին տեղեկատվություն, ովքեր առնչություն ունեն համակենտրոնացման հետ.

 

3.5 կետի աղյուսակ 1-ում և աղյուսակ
2-ում նշված համակենտրոնացման մասնակցի հերթական համարը

Համակենտրոնացման մասնակիցների գործունեության ոլորտները

 

1)
2)
3)

 

1)
2)
3)

 

1)
2)
3)

 

3.7 Համակենտրոնացման հայտարարագիրը ներկայացնող համակենտրոնացման մասնակցի կողմից օգտագործվող ապրանքային նշանները:

1) _____________________________________________________________________________________

____________________________

2) _____________________________________________________________________________________

____________________________

3) _____________________________________________________________________________________

____________________________

 

4 Համակենտրոնացման ձևը.

□4.1 Միացում

 

□4.2 Միաձուլում

 

□4.3 Ակտիվների ձեռքբերում

4.3.1 Ակտիվների ձեռքբերման տոկոսը

_______________________________________________________________________________________

 

4.3.2 Ակտիվների ձեռքբերման տոկոսը՝ նախորդող վերջին երեք տարվա ընթացքում տվյալ տնտեսավարող սուբյեկտից ձեռք բերված ակտիվների հետ միասին

_______________________________________________________________________________________

 

4.3.3 Ակտիվների ձեռքբերման գինն ու արժույթը

_______________________________________________________________________________________

 

4.3.4 Տեղեկատվություն այն մասին, թե ինչ ֆինանսական միջոցների հաշվին է կատարվում գործարքը

_______________________________________________________________________________________

 

□4.4 Փայաբաժնի ձեռքբերում

4.4.1 Ձեռքբերվող փայաբաժնի տոկոսը

_______________________________________________________________________________________

 

4.4.2 Ձեռքբերվող փայաբաժնի տոկոսը՝ ձեռք բերողին այդ տնտեսավարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում արդեն իսկ պատկանող փայաբաժնի հետ միասին

_______________________________________________________________________________________

 

4.4.3 Փայաբաժնի ձեռքբերման գինն ու արժույթը

_______________________________________________________________________________________

 

4.4.4 Իրավաբանական անձի այն մասնակցի վերաբերյալ տեղեկատվություն, ում պատկանում է իրացվող փայաբաժինը (իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, կսզմակերպաիրավական ձևը և ՀՎՀՀ-ն, ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և ՀԾՀ-ն):

_______________________________________________________________________________________

 

4.4.5 Տեղեկատվություն այն մասին, թե ինչ ֆինանսական միջոցների հաշվին է կատարվում գործարքը

_______________________________________________________________________________________

 

□4.5 Մտավոր սեփականության օբյեկտի, այդ թվում՝ անհատականացման միջոցի օգտագործման իրավունքի ձեռքբերում

4.5.1 Մտավոր սեփականության օբյեկտի նկարագրությունը

_______________________________________________________________________________________

 

4.5.2 Մտավոր սեփականության օբյեկտի ձեռքբերման գինն ու արժույթը

_______________________________________________________________________________________

 

4.5.3 Տեղեկատվություն այն մասին, թե ինչ ֆինանսական միջոցների հաշվին է կատարվում գործարքը

_______________________________________________________________________________________

 

□4.6 Տնտեսավարող սուբյեկտների գործարք, գործողություն, վերակազմակերպում կամ վարքագիծ

 

□4.7 Մեկից ավելի տնտեսավարող սուբյեկտների կողմից Հայաստանի Հանրապետությունում իրավաբանական անձի հիմնադրում

 

5. Համակենտրոնացման մասնակիցների կարգավիճակը.

 

Համակենտրոնացման մասնակցի 2-րդ դաշտում նշված հերթական համարը

Համակենտրոնացման մասնակիցների կարգավիճակը

1.

(ձեռքբերող/ իրացնող/այլ)

2.

(ձեռքբերող/ իրացնող/այլ)

-

(ձեռքբերող/ իրացնող/այլ)

-

(ձեռքբերող/ իրացնող/այլ)

-

(ձեռքբերող/ իրացնող/այլ)

 

6 Համակենտրոնացման նպատակը.

_____________________________________________________________________________________

____________________________

 

7 Համակենտրոնացման տեսակը.

 

□Միևնույն ապրանքային շուկայում (հորիզոնական համակենտրոնացում)

□Որոշակի փոխկապակցվածություն ունեցող տարբեր ապրանքային շուկաներում (ուղղահայաց համակենտրոնացում)

□Տարբեր ապրանքային շուկաներում (խառը համակենտրոնացում)

 

8. Գործունեության ոլորտի մասին տեղեկատվություն, որտեղ տեղի է ունենալու համակենտրոնացումը1.

_____________________________________________________________________________________

____________________________

18-րդ դաշտը լրացվում է միայն հորիզոնական կամ ուղղահայաց համակենտրոնացման դեպքում:

 

9. Համակենտրոնացումը հայտարարագրելու հիմքը.

□ 9.1 համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին կամ դրան նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների արժեքը.

 

9.1.1 Համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին

_____________________________________________________________________________________

____________________________

 

912 Համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին

_____________________________________________________________________________________

____________________________

 

913 Համակենտրոնացման մասնակցի ակտիվների արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում

_____________________________________________________________________________________

____________________________

 

914 Համակենտրոնացման մասնակիցների ակտիվների ընդհանուր արժեքը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում

_____________________________________________________________________________________

____________________________

 

□ 9.2 Համակենտրոնացման մասնակիցների հասույթի ընդհանուր չափը կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հասույթի չափը.

92.1 Համակենտրոնացման մասնակցի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում

_____________________________________________________________________________________

____________________________

 

92.2 Համակենտրոնացման մասնակիցների հասույթի ընդհանուր չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող վերջին ֆինանսական տարում

_____________________________________________________________________________________

____________________________

 

□ 9.3 Համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու տարվան նախորդող ֆինանսական տարում գործունեություն չիրականացրած կամ 12 ամսից պակաս ժամանակահատվածում գործունեություն իրականացրած համակենտրոնացման մասնակիցների հասույթի ընդհանուր չափը կամ մասնակիցներից առնվազն մեկի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող 12 ամիսների հաշվարկով գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված չափը.

93.1 Համակենտրոնացման մասնակցի հասույթի չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող 12 ամիսների հաշվարկով

_____________________________________________________________________________________

____________________________

 

93.2 Համակենտրոնացման մասնակիցների հասույթի ընդհանուր չափը համակենտրոնացման հայտարարագիր ներկայացնելու պահին նախորդող 12 ամիսների հաշվարկով

_____________________________________________________________________________________

____________________________

 

□ 9.4 Համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի մենաշնորհ կամ գերիշխող դիրք.

9.4.1 Ապրանքային շուկան, որտեղ համակենտրոնացման մասնակիցը ունի մենաշնորհ կամ գերիշխող դիրք

_____________________________________________________________________________________

____________________________

 

10. Համակենտրոնացման վերաբերյալ այլ տեղեկատվություն.

_____________________________________________________________________________________

____________________________

 

11. Համակենտրոնացման հայտարարագրին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ.

Համակենտրոնացման հայտարարագրին կից ներկայացվում է`

12) _____________________________________________________________________________________

____________________________:

13) _____________________________________________________________________________________

____________________________:

14) _____________________________________________________________________________________

____________________________:

 

Հավաստիացնում եմ, որ սույն համակենտրոնացման հայտարարագրում ներկայացված տեղեկությունները արժանահավատ են, ամբողջական, համակենտրոնացման հայտարարագիրը ստորագրված է իրավասու անձի կողմից:

 

Հարգանքով՝

 

 

(ստորագրությունը)

___________________________

(անուն, ազգանուն)

 

«____» __________________ 20___թ.

 

Ձև 2

 

Տեղեկանք

*** թվականի ընթացքում՝ արտադրված, ներմուծված և իրացված ապրանքների վերաբերյալ

 

1. Մանրածախ վաճառակետ(եր)

 

2. Մեծածախ վաճառակետ(եր)

 

Նշել պաշարների ինքնարժեքի հաշվարկման մեթոդը (օրինակ՝ ԱՄԱԵ, Միջին կշռված և այլն)

 

Ապրանքատեսակի անվանումը (օրինակ՝ ․․․ և այլն)

Ժամա-նակա-հատված

Մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ

Ներմուծման ծավալ

ՀՀ տարածքում այլ տնտեսվարող սուբյեկտներից հաշվետու ժամանակա-հատվածում ձեռքբերման ծավալ

Հաշվետու ժամանակա-հատվածում սեփական արտադրության ծավալ

Օգտագործվել է որպես հումք սեփական արտադրությունում կամ սեփական կարիքների համար

Բնեղեն (կգ)

Արժեքային (ինքնարժեք, դրամ)

Բնեղեն (կգ)

Արժեքային

Բնեղեն (կգ)

Ձեռքբերման արժեք ( դրամ)

Բնեղեն (կգ)

Արժեքային (ինքնարժեքով, դրամ)

Բնեղեն (կգ)

Արժեքային (ինքնարժեք, դրամ

Ինվոյսային արժեք (տարադրամով)

Տարադրամը (USD, RUB և այլն)

Մաքսային արժեք (դրամ)

Ինքնարժեք (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

հունվար

                         

փետրվար

                         

մարտ

                         

ապրիլ

                         

մայիս

                         

հունիս

                         

հուլիս

                         

օգոստոս

                         

սեպտեմբեր

                         

հոկտեմբեր

                         

նոյեմբեր

                         

դեկտեմբեր

                         

Օգտագործվել է այլ նպատակների համար (ներառյալ փչացումից կորուստները)

ՀՀ-ում իրացման ծավալը

ՀՀ-ից արտահանում

Մնացորդը ժամանակաշրջանի վերջի դրությամբ

Ընդամենը

Այդ թվում՝ հաշվետու ժամանակահատվածի ընթացքում ՀՀ տարածքում այլ տնտեսվարող սուբյեկտներից ձեռքբերված և իրացրած ծավալներ

Բնեղեն (կգ)

Արժեքային (ինքնարժեք, դրամ

Բնեղեն (կգ)

Արժեքային (ինքնարժեքով, դրամ)

Արժեքային, վաճառքի փաստացի գնով (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները, դրամ)

Բնեղեն (կգ)

Արժեքային, վաճառքի գներով (ներառյալ հարկերը և պարտադիր վճարները, դրամ)

Բնեղեն (կգ)

Արժեքային (դրամ)

Բնեղեն (կգ)

Արժեքային (ինքնարժեք, դրամ)

Մեծածախ

Մանրածախ

Մեծածախ

Մանրածախ

Մեծածախ

Մանրածախ

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           
                           

Ձև 3

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

--- կողմից ----- թվականի ընթացքում մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների վերաբերյալ

 

Ժամանակահատված

Մատուցված ծառայության/ կատարված աշխատանքի տեսակը*

Հասույթ (հազ դրամ)

Մատուցված ծառայությունը/ կատարված աշխատանքը ձեռք բերող սուբյեկտի անվանումը/անունը և ՀՎՀՀ/ՀԾՀ**

Մատուցված ծառայությունը/ կատարված աշխատանքը ձեռք բերող սուբյեկտի ռեզիդենտության երկիրը

         
         
         

 

_________________________

* «Մատուցված ծառայության/ կատարված աշխատանքի տեսակը» սյունակում անհրաժեշտ է լրացնել բոլոր տեսակի մատուցված ծառայությունները/ կատարված աշխատանքները՝ նշելով մատուցված ծառայության/ կատարված աշխատանքի տեսակը։ Մատուցված ծառայության/ կատարված աշխատանքի յուրաքանչյուր տեսակի համար անհրաժեշտ է լրացնել առանձին տող։

 

**«Մատուցված ծառայությունը/ կատարված աշխատանքը ձեռք բերող սուբյեկտի անվանումը/անունը և ՀՎՀՀ/ՀԾՀ» սյունակում յուրաքանչյուր սուբյեկտի համար անհրաժեշտ է լրացնել առանձին տող։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 օգոստոսի 2025 թվական: