ՈՒՂՂՈՒՄ
Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գրությունը տեխնիկական վրիպակի կապակցությամբ, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի N 727-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 379-Ն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետում N 3 հավելվածի N 2 ձևի վերնագիրը և աջ անկյունում նշված վավերապայմանները աղյուսակին նախորդելու փոխարեն սխալմամբ հաջորդել են՝ խնդրում ենք նշված որոշման մեջ կատարել համապատասխան ուղղումը:
ՀՀ վարչապետի աշխատակազմ
07.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 օգոստոսի 2025 թվական: