Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 3
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Incorporation (18.11.2019-01.01.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
18.01.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

18 հունվարի 2019 թվականի

թիվ 3

քաղ. Մոսկվա

 

ՄԻՆՉԵՎ 2025 ԹՎԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման գործընթացների հետագա զարգացման մասին» հռչակագրի իրագործման միջոցների վերաբերյալ» թիվ 9 կարգադրության իրագործման նպատակներով.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Դ. Վալովայայի ղեկավարությամբ ստեղծել՝ մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթուղթ նախապատրաստելու հարցերով աշխատանքային խումբ (այսուհետ՝ աշխատանքային խումբ)։

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 14-օրյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել էկոնոմիկայի նախարարների տեղակալների և արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով աշխատանքային խմբի կազմում ընդգրկելու համար թեկնածությունները։

3. Աշխատանքային խմբին՝ ապահովել հետևյալի նախապատրաստումը՝

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի ստորագրման 5-ամյակի առթիվ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ղեկավարների հայտարարության նախագիծ.

մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրումը զարգացնելու ռազմավարական ուղղությունները սահմանող փաստաթղթի նախագիծ։

4. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 18.11.19 թիվ 43)

5. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.09.2021, թիվ 80 01.01.2022, թիվ 3
18.11.2019, թիվ 43 18.11.2019, թիվ 3
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան