Գլխավոր տեղեկություն
Համար
N 511
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Official Incorporation (13.03.1994-till now)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1992/10-11-12, հոկտ., նոյեմբ., դեկտեմբ. 1992
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.10.1992
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ ՀՀ կառավարության գործերի կառավարչի պաշտոնակատար

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 1992 թ. N 511 

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԻ, ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ, ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների սոցիալական պաշտպանվածության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և նրա համակարգի՝

ա) (ենթակետն ուժը կորցրել է 19.04.93 N 170)

բ) (ենթակետն ուժը կորցրել է 13.03.94 N 116 )

գ) (ենթակետն ուժը կորցրել է 13.03.94 N 116 )

դ) սպայական և ենթասպայական անձնակազմին պարենամթերքի դիմաց փոխհատուցման չափը՝ ամսական 1200 ռուբլի։

(1-ին կետը փոփ.19.04.93 N 170)

2. Սահմանել սահմանապահ զորամիավորումներում և մյուս զինվորական կազմավորումներում, բացառությամբ հատուկ նշանակության զորամիավորումների, պայմանագրային զինվորական ծառայության զինծառայողների ամսական աշխատավարձի չափը՝ 3-4 հազար ռուբլի, ելնելով պայմանագրի պայմաններից։

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանն իր համակարգի բանվոր-ծառայողների պաշտոնային դրույքաչափերը բարձրացնել 70 տոկոսի չափով։

4. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը՝ 2-շաբաթյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ համատեղ, սույն որոշման պահանջներին համապատասխան կազմել և Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ծախսերի ճշտված նախահաշիվը։

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության մեջ սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի
կառավարչի պաշտոնակատար 

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

ՀՀ կառավարության 1992 թ.

հոկտեմբերի 14-ի N 511 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՊԱՅԱԿԱՆ ԵՎ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔՆԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 19.04.93 N 170)

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՀՀ կառավարության 1992 թ.

հոկտեմբերի 14-ի N 511 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՐԱ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ

(հավելվածն ուժը կորցրել է 13.03.94 N 116 )

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի
կառավարչի պաշտոնակատար 

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

ՀՀ կառավարության 1992 թ.

հոկտեմբերի 14-ի N 511 որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 13.03.94 N 116 )

 

Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի
կառավարչի պաշտոնակատար 

Հ. ՔՈԹԱՆՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.03.1994, N 116 13.03.1994, N 511
19.04.1993, N 170 19.04.1993, N 511
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան