Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 55
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.09.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
08.07.2025
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
08.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.09.2025
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հուլիսի 2025 թվականի

թիվ 55

քաղ. Մինսկ

 

ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԵՐԿԻՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ն. Պետկևիչ

Ս. Ժումանգարին

Շ. Ամանգելդիև

Ա. Օվերչուկ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2025 թվականի հուլիսի 8-ի

թիվ 55 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

պետական (մունիցիպալ) գնումների նպատակներով ապրանքների առանձին տեսակների ծագման երկիրը որոշելու կանոններում կատարվող

 

1. Նշված կանոնների թիվ 1 հավելվածում՝

ա) VIII բաժնում «3917 21 100 0-ից Խողովակներ, փողրակներ և ճկափողեր, կոշտ, էթիլենի պոլիմերներից, անկարան, կտրած հատվածների, որոնց երկարությունը գերազանցում է լայնական հատույթի առավելագույն չափսը, մշակված կամ չմշակված մակերեսով, բայց որևէ այլ մշակման չենթարկված» դիրքում առաջին սյունակում տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3917-ից Խողովակներ, փողրակներ, ճկափողեր և դրանց կցամասեր՝ պլաստմասսայե».

բ) IX բաժինը «9001 70 000 1 Թելքեր օպտիկական» դիրքից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ դիրքերը.

«9013 20 000 0

 

Լազերներ՝ բացի լազերային դիոդներից

արտադրության ժամանակ օգտագործված՝ օտարերկրյա ապրանքների արժեքի տոկոսային բաժնի պահպանում՝ ապրանքի գնի 30 տոկոսից ոչ ավելի,

 

անդամ պետությունների տարածքներում հետևյալ գործողությունների իրականացում՝

 

անդամ պետությունների տարածքում արտադրված լազերային օպտիկական հանգույցի, կինեմատիկ հանգույցների, կառավարման և վերահսկման հանգույցների, հիմնակմախքների, երեսվածքների, տեխնոլոգիական, էլեկտրոնային և օժանդակ հանգույցների արտադրում կամ օգտագործում,

 

հավաքում,

 

փաթեթավորում

9013 90 000 0-ից

 

Միկրոդիսփլեյ

անդամ պետության տարածքում հետևյալ գործողությունների իրականացում՝

 

անդամ պետությունների տարածքներում արտադրված սիլիցիումից տակդիրի, ապակե կափարիչի, օրգանական ցածրամոլեկուլյար նյութերի, տպատախտակի, թեստային կառավարման տախտակի արտադրում կամ օգտագործում.

 

հավաքում.

 

հսկիչ փորձարկումների անցկացում․

 

փաթեթավորում»։

2. Նշված կանոնների թիվ 11 հավելվածում՝

ա) 106-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«106. Երկաթուղային լոկոմոտիվների կամ տրամվայի շարժիչավոր վագոնների կամ այլ շարժակազմի մասեր, ուղեսպասարկիչ սարքավորումներ և սարքվածքներ ու դրանց մասերը, մեխանիկական սարքավորումներ՝ երթևեկության կառավարման համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8530 90 000 0 և 8608 00 000 ծածկագրերից)։»,

բ) 288-291-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«288. Շնչառական կոնտուր՝ անզգայացման շնչառական ապարատի համար (անզգայացման) (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 և 9019 ծածկագրերից)։

289. Շնչառական կոնտուր՝ թոքերի արհեստական օդափոխության սարքավորման համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 և 9019 ծածկագրերից)։

290. Շնչառական զտիչ (ջերմախոնավափոխանակիչ, մանրէների զտիչ) (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 և 8421 ծածկագրերից)։

291. Շնչառական զտիչ (մանրէների՝ բժշկական գազերի համար) (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 և 8421 ծածկագրերից)։»,

գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 310-317 կետերը՝

«310. Բինտեր՝ մանրէազերծված և ոչ մանրէազերծված, թանզիֆային (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3005 90 ծածկագրից)։

311. Միախուց, երկխուց, եռախուց արկղերի հավաքածու՝ դոնորական պլազմաֆերեզի համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 ծածկագրից)։

312. Մագիստրալների լրակազմեր՝ դոնորական պլազմաֆերեզի ապարատի համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 ծածկագրից)։

313. Ծախսանյութերի հավաքածու՝ դոնորական տրոմբոցիտաֆերեզի ապարատի համար (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9018 ծածկագրից)։

314. Պոլիպրոպիլենային պարկեր (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 6305 33 100 1 ծածկագիր)։

315. ճկուն միջանկյալ արկղեր՝ խոշոր տարողությամբ (ֆլեքսիտանկ) (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3923 ծածկագիր)։

316. Այլ օպտիկական սարքվածքներ, սարքեր և գործիքներ՝ բացի միկրոդիսփլեյից. լազերների մասեր և պարագաներ՝ բացի լազերային դիոդներից, այլ օպտիկական սարքերից և գործիքներից (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 9013 80 000 0, 9013 90 000 0 ծածկագրերից)։

317. Գարնիտուրներ, արտաքին միակցիչներ՝ երկաթուղային սլաքային գծանցումների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7302 90 000 0 ծածկագրից)։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: