ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
1 օգոստոսի 2025 թվականի |
թիվ 59 |
քաղ. Մինսկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՊԼԱՆԻ II ԲԱԺՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին արձանագրության 3-րդ կետին (Եվրասիական տնտեսական միության՝ 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի թիվ 48 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 31-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2021 թվականի ապրիլի 23 ի թիվ 57 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխություններ կատարելու պլանում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Մ. Գրիգորյան |
Ն․ Պետկևիչ |
Ս. Ժումանգարին |
Դ. Ամանգելդիև |
Ա. Օվերչուկ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2025 թվականի օգոստոսի 1-ի թիվ 59 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի մշակման և դրանցում փոփոխություններ կատարելու պլանի II բաժնում կատարվող
Լրացնել հետևյալ բովանդակությամբ 47-րդ և 48-րդ դիրքերով՝
|
«47. Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 032/2013) (փոփոխություն՝ եռակցված խողովակների ծայրամասերի (ողնակների) ձևափոխման եղանակով պողպատե բալոնների արտադրության հնարավորության սահմանափակման մասով) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2026 թվականի III եռամսյակ |
5 |
|
48. Ավելցուկային ճնշման տակ աշխատող սարքավորումների անվտանգության մասին (ՄՄ ՏԿ 032/2013) (փոփոխություններ՝ նույնականացմանը, տեխնիկական քննության մասով տեխնիկական փաստաթղթերին, համալիր սարքվածքին ներկայացվող պահանջների սահմանման, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի կիրառման պրակտիկայի արդյունքներով առանձին դրույթների ճշգրտման մասով) |
Ռուսաստանի Դաշնություն |
անդամ պետություններ |
2027 թվականի IV եռամսյակ |
5»։ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|