ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0188 Ն. 07.11.2025
|
7 նոյեմբերի 2025 թվականի |
թիվ 188-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 23-Ի ԹԻՎ 178-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի կամ տեղեկատվական համակարգերի մասնակիցների համար կոդերի տրամադրման նպատակով սահմանված թվերի միջակայքերը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» և «իդ» կետով, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 23-ի ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի կամ տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կառուցվածքը, ինչպես նաև հաճախորդների դրամական հաշվեհամարների կառուցվածքը սահմանելու մասին կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 394-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 178-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի կամ տեղեկատվական համակարգերի մասնակիցների կոդավորման կառուցվածքը, ինչպես նաև հաճախորդների դրամական հաշվեհամարների կառուցվածքը սահմանելու մասին կարգում» (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի ամբողջ տեքստում «Գրանցման և Հաշվետվողականության կոդ» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «Գրանցման, Հաշվետվողականության նաև Համակարգի մասնակցության կոդ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով։
2) Կարգի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32-35-րդ ենթակետերով.
«32) Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձ՝ (այսուհետ` ոչ հրապարակային ֆոնդի կառավարիչ) «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի (ՀՕ-245-Ն, ընդունված՝ 22.12.2010թ.) համաձայն ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվություն ստացած իրավաբանական անձ,
33) Ֆոնդի կառավարիչ՝ Ներդրումային ֆոնդի կառավարիչ կամ Կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ կամ ոչ հրապարակային ֆոնդի կառավարիչ,
34) Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձ՝ համաձայն «Կրիպտոակտիվների մասին» օրենքի,
35) Տեղեկատվական համակարգ՝ տեղեկատվության հավաքագրման, մշակման, փոխանցման (տրամադրման) և պահպանման համար նախատեսված գործընթացների, տվյալների, ծրագրային ապահովումների, սարքավորումների և մարդկային ռեսուրսների ամբողջականություն։»։
3) Կարգի 5-րդ կետում ուժը կորցրած ճանաչել 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերը։
4) Կարգը 5.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2-րդ և 5.3-րդ կետերով․
«5.2 Նոր գրանցվող կազմակերպություններին տրամադրվում է Գրանցման, Հաշվետվողականության նաև Համակարգի մասնակցության համար սահմանված կոդ, մասնավորապես․
1) Ներդրումային ընկերություններ,
2) Կառավարիչներ,
3) Արժեթղթավորման ֆոնդի կառավարիչներ,
4) Վճարահաշվարկային կազմակերպություններ,
5) Համակարգի այլ մասնակիցներ։
6) Համակարգի այլ մասնակիցների համար նախատեսված միջակայքից տրամադրվում են նաև՝ Կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի, Արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձանց` (Բորսա), Մասնակիցների ռեեստր վարողի նոր կոդերը:
5.3 «Կառավարիչներին» և «Արժեթղթավորման ֆոնդի կառավարիչներին» կոդերը տրամադրվում են «Ֆոնդի կառավարչի» համար սահմանված Գրանցման, հաշվետվողականության նաև Համակարգի մասնակցության կոդի սկզբունքով և միջակայքում։»։
5) Կարգի 6-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5) Գրանցման, Հաշվետվողականության նաև Համակարգի մասնակցության կոդի կառուցվածքում X1-նիշը պետք է լինի 5 (հինգ) թիվը կամ X1X2-նիշերը միասին պետք է լինի սկսած 46-ից (քառասունվեց) մինչև 49 (քառասունինը) թվերը՝ ներառյալ:»։
6) Կարգի 6-րդ կետի 9-րդ ենթակետի «ա» պարբերությունով սահմանված աղյուսակի․
ա․ առաջին տողում «X6X7X8»-բառից հետո լրացնել «(կամ X6X7X8X9X10)» բառերը,
բ․ հինգերորդ տողի երկրորդ սյունակում «(երեք նիշ երկարությամբ)» բառերը փոխարինել՝ « (որը ստացել է Գրանցման և Համակարգի մասնակցության կոդը (երեք նիշ երկարությամբ) կամ» հետևյալ բառերով,
գ․ հինգերորդ տողի երրորդ սյունակում «Արժեթղթավորման ֆոնդի կառավարչին» բառերից հետո լրացնել՝ «կամ Ֆոնդի կառավարչին (սույն ձևակերպումը վերաբերվում է և՛ X6X7X8, և՛ X6X7X8X9X10 նիշերին)» բառերը,
դ․ հինգերորդ տողի երկրորդ սյունակում «Արժեթղթավորման ֆոնդի կառավարչին» բառերից հետո լրացնել՝ «կամ Ֆոնդի կառավարչին» բառերը,
ե. հինգերորդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող․
|
կամ X6X7X8 |
Սույն նիշերը բնութագրում են Ֆոնդի կառավարչին, որը տվյալ պահին իրականացնում է այդ ֆոնդի կամ Արժեթղթավորման ֆոնդի կամ ոչ հրապարակային ֆոնդի կառավարումը, (որը ստացել է Գրանցման, Հաշվետվողականության նաև Համակարգի մասնակցության կոդը՝ հինգ նիշ երկարությամբ) |
։
7) Կարգի 6-րդ կետի 9-րդ ենթակետի «բ» և «գ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
բ. Ֆոնդերի (կամ Արժեթղթավորման ֆոնդի) գրանցման և հաշվառման համար կիրառվող Գրանցման, Հաշվետվողականության նաև Համակարգի մասնակցության կոդը բաղկացած է պարտադիր լրացվող՝ X1X2X3X4X5 նիշերից և լրացուցիչ (ոչ պարտադիր լրացվող) X6X7X8 կամ X6X7X8X9X10 նիշերից, որոնք բնութագրում են տվյալ պահին ֆոնդի (Արժեթղթավորման ֆոնդի) կառավարում իրականացնող անձին: X6X7X8 նիշերը կիրառվում են Գրանցման և Համակարգի մասնակցության կոդ ունեցող անձանց համար (մինչև 5.2 կետի լրացումը), իսկ X6X7X8X9X10 նիշերը կիրառվում են Գրանցման, Հաշվետվողականության նաև Համակարգի մասնակցության կոդ ունեցող անձանց համար։ Սույն կոդի կառուցվածքում լրացուցիչ նիշերը (X6X7X8 կամ X6X7X8X9X10) կիրառվում են այն դեպքում, երբ իրավական ակտերի համաձայն պահանջվում է նույնականացնել այն անձին, որն իրականացնում է տվյալ ֆոնդի (Արժեթղթավորման ֆոնդի) կառավարումը: Եթե իրավական ակտերի համաձայն տվյալ ֆոնդի, Արժեթղթավորման ֆոնդի կառավարումը կատարվում է Կենտրոնական բանկի կողմից չլիցենզավորված կամ թույլտվություն չստացած անձի կողմից, ապա X6X7X8 -նիշերի կիրառման ժամանակ այդ մասում կարող է դրվել երեք զրո «000»:
գ. Ֆոնդի (Արժեթղթավորման ֆոնդի) կառավարում իրականացնող անձի փոփոխման դեպքում տվյալ ֆոնդին (Արժեթղթավորման ֆոնդին) տրամադրված կոդի կառուցվածքում համապատասխանաբար փոփոխվում են միայն X6X7X8 կամ X6X7X8X9X10-նիշերը, որոնք բնութագրում են տվյալ պահին ֆոնդի (Արժեթղթավորման ֆոնդի) կառավարում իրականացնող անձին: Ընդ որում, Կառավարչի կամ Արժեթղթավորման ֆոնդի կառավարչի փոփոխությունը չի ենթադրում Ֆոնդին տրամադրված կոդի փոփոխում և նոր կոդի տրամադրում:
8) Կարգի 6-րդ կետի 9-րդ ենթակետի «դ» պարբերության մեջ «ոչ պարտադիր X6X7X8» բառերից հետո լրացնել «կամ X6X7X8X9X10» բառերը։
9) Կարգի 7-րդ կետի 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-14-րդ ենթակետեր.
«9) Ներդրումային ընկերություններ,
10) Ֆոնդի կառավարիչներին, (ներառյալ՝ Կառավարիչներին, Արժեթղթավորման ֆոնդի կառավարիչներին),
11) Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց,
12) Վճարահաշվարկային կազմակերպություններին,
13) Համակարգի այլ մասնակիցներին,
14) Համակարգի այլ մասնակիցների համար նախատեսված միջակայքից տրամադրվում են նաև՝ Կարգավորվող շուկայի օպերատորի, Կենտրոնական դեպոզիտարիայի, Արտարժույթի առուվաճառքի սակարկություններ կազմակերպող անձանց` (Բորսա), Մասնակիցների ռեեստր վարողի նոր կոդերը:»։
10) Կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«13․ Ֆինանսական կազմակերպությանը տրամադրված Գրանցման, Հաշվետվողականության նաև Համակարգի մասնակցության կոդը կիրառվում է նաև տվյալ կազմակերպության համար և չի փոխվում, եթե վերջինս դառնում է Կենտրոնական բանկի վճարահաշվարկային կամ տեղեկատվական համակարգի մասնակից՝ պայմանով, որ Կենտրոնական բանկի իրավական ակտերի համաձայն, մասնակիցն իրավասու է անդամակցել համակարգին։»։
11) Կարգի 14-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։
12) Կարգի 18-րդ կետի «հնգանիշ կոդով» բառերից հետո լրացնել «կամ Գրանցման, Հաշվետվողականության նաև Համակարգի մասնակցության կոդով: Միևնույն կազմակերպությունը չի կարող միաժամանակ ունենալ նշված երկու տեսակի կոդերը։» բառերը։
13) Կարգի 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«19․ Կենտրոնական բանկի վճարահաշվարկային կամ տեղեկատվական համակարգերում Լիցենզավորվող կամ վերահսկվող այլ անձի մասնաճյուղերը չեն գրանցվում, և այդ համակարգերում կազմակերպությունը գրանցվում է սույն կարգով սահմանված սկզբունքով կառուցված Գրանցման, Հաշվետվողականության նաև Համակարգի մասնակցության առաջին հնգանիշ կոդով։»։
14) Կարգի 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 20.1-ին կետ․
«20.1 Եթե Ֆոնդի կառավարիչը ստացել է թույլտվություն՝ ոչ հրապարակային ֆոնդի կառավարում իրականացնելու համար և հետագայում վերագրանցվում և ստանում է հրապարակային ֆոնդի կառավարում իրականացնելու լիցենզիա, ապա տվյալ իրավաբանական անձին տրամադրված Գրանցման և Հաշվետվողականության կոդը չի փոփոխվում և նոր կոդ չի տրամադրվում։»։
15) Կարգի 22-րդ կետի 2-րդ ենթակետում «մինչև 449» բառերը փոխարինել «մինչև 440» բառերով։
16) Կարգի 22-րդ կետի 3-րդ ենթակետում «մինչև 499» բառերը փոխարինել «մինչև 456» բառերով։
17) Կարգի 22-րդ կետի 5-րդ ենթակետում «մինչև 859» բառերը փոխարինել «մինչև 836» բառերով։
18) Կարգի 22-րդ կետի 6-րդ ենթակետում «մինչև 899» բառերը փոխարինել «մինչև 867» բառերով։
19) Կարգի 22-րդ կետի 8-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել։
20) Կարգի 25-րդ կետի 2-րդ ենթակետում «գրանցվող ֆոնդի» բառերից հետո լրացնել «այդ թվում՝ ոչ հրապարակային ֆոնդի» բառը, «X6X7X8» բառերից հետո լրացնել «կամ X6X7X8X9X10» բառերը, իսկ «(այդ թվում Արժեթղթավորման ֆոնդի կառավարչի)» բառերից հետո լրացնել «կամ Ֆոնդի կառավարչի» բառերը։
21) Կարգի 25-րդ կետի 7-րդ ենթակետում «56000» բառը փոխարինել «93000» բառով, «59999» բառը փոխարինել «99999» բառով, «թվերի միջակայքերը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 95-ով սկսվող թվերի,» բառերը և «նախագահի որոշման հիման վրա» բառերից հետո լրացնել «պահպանելով Գրանցման, Հաշվետվողականության նաև Համակարգի մասնակցության կոդերի համար սահմանված կառուցվածքը։» բառերը։
22) Կարգի 25-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-12-րդ ենթակետով․
«8) Կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց կոդերը տրամադրվում են 47001-ից մինչև 47999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 47001-ից սկսած։ Որտեղ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց նույնականացնող կոդը (X1X2-նիշերը) սահմանվում է 47-ը, իսկ կազմակերպությանը նույնականացնող համարը (X3X4X5-նիշերը) տրամադրվում է 001-ից մինչև 999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար: Ընդ որում՝ կրիպտոակտիվներով ծառայություն մատուցող անձին տրամադրվում է մեկ կոդ, անկախ վերջինիս կողմից կրիպտոակտիվներով ծառայություն մատուցելու համար ստացված լիցենզիաների քանակից։
9) Ֆոնդի կառավարիչներին (այդ թվում՝ Կառավարիչներին, Արժեթղթավորման ֆոնդի կառավարիչներին, ոչ հրապարակային ֆոնդի կառավարիչներին և օրենքով սահմանված կարգով գրանցվող այլ կառավարիչներին) կոդերը տրամադրվում են 48001-ից մինչև 48999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 48001-ից սկսած: Որտեղ ֆոնդի կառավարիչներին նույնականացնող կոդը (X1X2-նիշերը) սահմանվում է 48-ը, իսկ կազմակերպությանը նույնականացնող համարը (X3X4X5-նիշերը) տրամադրվում է 001-ից մինչև 999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար:
10) Վճարահաշվարկային կազմակերպություններին կոդերը տրամադրվում են 49001-ից մինչև 49999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 49001-ից սկսած։ Որտեղ ներդրումային ընկերություններին նույնականացնող կոդը (X1X2-նիշերը) սահմանվում է 49-ը, իսկ կազմակերպությանը նույնականացնող համարը (X3X4X5-նիշերը) տրամադրվում է 001-ից մինչև 999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար:
11) Ներդրումային ընկերություններին կոդերը տրամադրվում են 56001-ից մինչև 56999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 56001-ից սկսած։ Որտեղ ներդրումային ընկերություններին նույնականացնող կոդը (X1X2-նիշերը) սահմանվում է 56-ը, իսկ կազմակերպությանը նույնականացնող համարը (X3X4X5-նիշերը) տրամադրվում է 001-ից մինչև 999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար:
12) Համակարգի այլ մասնակիցներին կոդերը տրամադրվում են 58001-ից մինչև 58999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար՝ 58001-ից սկսած։ Որտեղ համակարգի այլ մասնակիցներին նույնականացնող կոդը (X1X2-նիշերը) սահմանվում է 58-ը, իսկ կազմակերպությանը նույնականացնող համարը (X3X4X5-նիշերը) տրամադրվում է 001-ից մինչև 999 (ներառյալ) թվերի միջակայքում, հաջորդաբար:»։
23) Կարգը 25-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.1-ին և 25․2-րդ կետերով․
«25․1 Նոր գրանցվող կազմակերպություններին, սույն կարգի համաձայն 25-րդ կետի 8-ից 12-րդ ենթակետերի միջակայքում Գրանցման, Հաշվետվողականության նաև Համակարգի մասնակցության կոդ տրամադրելիս՝ չեն կարող վերջիններիս տրամադրվել և կիրառվել արդեն Գրանցման և համակարգի մասնակցության կոդ ունեցող այն կազմակերպությունների առաջին երեք նիշերին համապատասխանող թվերը, որոնք մինչև 5.2 կետի պահանջների կիրառումը արդեն եղել են տրամադրված տվյալ տեսակի այլ կազմակերպություններին։
25․2 Այն դեպքում երբ, կազմակերպություններին արդեն տրամադրված Գրանցման և համակարգի մասնակցության կոդը փոխարինվի Գրանցման, Հաշվետվողականության նաև Համակարգի մասնակցության կոդով, ապա նոր կոդի կառուցվածքում այդ կազմակերպությանը նույնականացնող նիշերը (X3X4X5-նիշերը) սահմանելիս՝ պահպանվում են վերջինիս գործող համարի համապատասխան առաջին եռանիշ թվերը։»։
24) Կարգի Հավելված 2-ով սահմանված աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից և տարածվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծագող հարաբերությունների վրա:
|
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ՝ |
Մ. Գալստյան |
|
Երևան |
|
Հավելված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2025 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 188-Ն որոշման |
Կենտրոնական բանկի վճարահաշվարկային համակարգի մասնակիցների, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի մասնակիցներին կոդերի տրամադրման միջակայքերը ամփոփ ձևով
|
»: | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|