ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2025 թվականի N 1661-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 5-Ի N 717-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 15-Ի N 1135-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 57.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի «Դպրոցների վերանորոգման/հիմնանորոգման նպատակով կնքված գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու թույլտվություն տալու մասին» N 717-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման 1-ին կետում «սույն կետի աղյուսակում» բառերը փոխարինել «սույն որոշման Աղյուսակ 1-ում» բառերով.
2) որոշումը 1-ին կետից հետո «Աղյուսակ» բառից հետո լրացնել «1» թվով, իսկ աղյուսակի վերնագիրը «ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ» բառից հետո լրացնել «, ՈՐՈՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ» բառերով.
3) որոշման աղյուսակի «Պայմանագրի գնի փոփոխությունը դրամային արտահայտությամբ, ՀՀ դրամ» և «Ծավալների ավելացման տոկոս, %» սյունակներում կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա. 11-րդ տողում «316,179,429.60» թիվը փոխարինել «388,498,190.0» թվով, իսկ «94.95%» թիվը փոխարինել «116.67%» թվով,
բ. 14-րդ տողում «176,011,096.80» թիվը փոխարինել «236,107,766.8» թվով, իսկ «96.21%» թիվը փոխարինել «129.06%» թվով,
գ. 15-րդ տողում «365,313,024.8» թիվը փոխարինել «77,411,194.6» թվով, իսկ «199.69%» թիվը փոխարինել «108.82%» թվով,
դ. 17-րդ տողում «237,789,714.00» թիվը փոխարինել «319,195,459.4» թվով, իսկ «46.09%» թիվը փոխարինել «61.87%» թվով.
4) որոշման աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
| « |
|
». |
5) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով և Աղյուսակ 2-ով․
«2. Թույլատրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին դպրոցների վերանորոգման/հիմնանորոգման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների փոխարինում այլ բնույթի աշխատանքներով՝ փոփոխություններ կատարելով սույն որոշման Աղյուսակ 2-ում նշված պայմանագրերում՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:
Աղյուսակ 2
ՑԱՆԿ
ԴՊՐՈՑՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ/ՀԻՄՆԱՆՈՐՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿՆՔՎԱԾ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ, ՈՐՈՆՑՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՒՄ Է ՀԱՄԱԴՐՈՒՄ
|
»: |
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի «Մի շարք գնման պայմանագրերում փոփոխություն կատարելու թույլտվություն տալու մասին» N 1135-Ա որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ կետով.
«10. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին «Հարժիսի Համլետ Մինասյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի մոդուլային շենքի կառուցման նպատակով կատարել ձեռք բերվող աշխատանքների ծավալների ավելացում՝ փոփոխություններ կատարելով «Շին» ՍՊԸ-ի և «Գևորգյան և Ներսիսյան» ՍՊԸ-ի հետ 12.05.2025 թ. կնքված N ՀՀՔԿ- ՀՄԱԱՇՁԲ-25/1 պայմանագրում՝ պայմանագրով սահմանված գնի 12.44 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:»։
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
|
Երևան |
|
21.11.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|