Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-77-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Base act (29.04.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.04.28-2025.05.11 Պաշտոնական հրապարակման օրը 28.04.2025
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
22.04.2025
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2025 թվականի ապրիլի 22-ին

 

«ԲՆՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 2006 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) ջրային ռեսուրսների օգտագործումը` ջրային համակարգերի միջոցով, և ջրային ռեժիմը խախտող ցանկացած գործունեություն, բացառությամբ մինչև «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» 1991 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-5 օրենքն ուժի մեջ մտնելը արգելոցներում կառուցված ջրային համակարգերով խմելու-կենցաղային և գյուղատնտեսական (ոռոգման) նպատակով ջրառ իրականացնելու դեպքերի, եթե, արգելոցի տարածքից ջրառ իրականացնելուց բացի, ջրի այլընտրանքային աղբյուր առկա չէ.»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2025 թ. ապրիլի 25

Երևան

ՀՕ-77-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 ապրիլի 2025 թվական: