Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 2
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Base act (04.02.2015-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 16.02.2016
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.02.2015
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

3 փետրվարի 2015 թվականի

թիվ 2

քաղ. Մոսկվա

 

ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՓՈԽԱԴԱՐՁ ԱՌԵՎՏՐԻ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԿԻՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ԵՎ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում, «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 3-րդ հավելված) 3-րդ և 30-րդ կետերին համապատասխան, արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, շահագործման և զարգացման ժամանակ կիրառվող տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտի ստանդարտների և հանձնարարականների միասնականացման նպատակներով հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներին սույն Հանձնարարականի պաշտոնական հրապարակման օրվանից արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված համակարգի (այդ թվում՝ վստահված երրորդ կողմի ինտեգրացիոն անցուղիների և ծրագրա-ապարատային համալիրների) ստեղծման, շահագործման և զարգացման ժամանակ կիրառել տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության ոլորտի ստանդարտներ և հանձնարարականներ՝ ըստ հավելվածով նախատեսված ցանկի, հաշվի առնելով հետևյալը.

նշված ցանկի կիրառումը չի նախատեսում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից տվյալ գործունեության իրականացման ժամանակ ազգային ստանդարտների օգտագործման սահմանափակումներ,

նշված ցանկի թարմացումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, շահագործման և զարգացման աշխատանքների անցկացման ժամանակ՝ դրա կառուցվածքին համապատասխան և հաշվի առնելով դրա զարգացման ռազմավարությունը։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 

Հրապարակվել է կայքում 16 փետրվարի 2016 թվական: