Գլխավոր տեղեկություն
Համար
N 1120-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (27.10.2022-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտե
Ընդունման ամսաթիվ
27.10.2022
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտե
Ստորագրման ամսաթիվ
27.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

27 հոկտեմբերի 2022 թ.

N 1120-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ԿԱԲԱՐԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ (ՀՎՀՀ 00159949) ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ՏՈՒԳԱՆՔ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով հետևյալ փաստական հանգամանքները.

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 01.08.2022թ-ի թիվ 0000003 ՎԽ հանձնարարագրի հիման վրա իրականացված ստուգման արդյունքում 06.10.2022թ-ին կազմված ՎԽ No 0000003 ակտի համաձայն «Կաբարկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետ` Ընկերություն) կատարել է «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2.1-ին մասի «բ» կետով և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների խախտումներ, որոնց կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից 2022 թ. հոկտեմբերի 07-ի թիվ /6-3/72815-2022 ծանուցմամբ (Ընկերության կողմից ստացվել է 12.10.2022 թ-ին) Ընկերության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ: Արձանագրված խախտումների վերաբերյալ Ընկերության կողմից առարկություններ չեն ներկայացվել:

2. Ընկերության կողմից նախկինում Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված պահանջի խախտում թույլ տրված լինելու հիմքով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2020 թվականի նոյեմբերի 02-ի թիվ 1027-Ա հրամանով Ընկերության նկատմամբ կիրառվել է Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով նախատեսված պատասխանատվության միջոցը:

Վերոգրյալի հիման վրա, ղեկավարվելով Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետով և 3-րդ մասով, «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 9-րդ մասով, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ պարբերությամբ, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 18-ի թիվ 702-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կանոնադրության 17-րդ կետի 16-րդ ենթակետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջը խախտելու համար Ընկերության նկատմամբ կիրառել տուգանք երկու հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով սահմանված պահանջը յոթ դեպքով խախտելու համար Ընկերության նկատմամբ կիրառել տուգանք մեկ միլիոն ինը հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

3. Նշված տուգանքը ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գանձապետական 900005024162 հաշվեհամարին:

4. Կիրառված տուգանքը սույն հրամանն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո` ամբողջությամբ կամ մասամբ վճարված չլինելու դեպքում, ենթակա է հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել վարչական կարգով` այն ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

6. Սահմանել մեկամսյա ժամկետ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջների խախտումները Ընկերության կողմից վերացնելու համար:

7. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով` իրազեկելուն հաջորդող օրվանից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ