ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 սեպտեմբերի 2012 թվականի N 1155-Ա
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 73-րդ կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կարիքների համար կազմակերպված և գնումների բազային միավորի երեք հարյուր հիսնապատիկը գերազանցող գնումների ընթացակարգերի արդյունքները` որպես Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և «Միկա-Լիմիթեդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված N ՇՀԱՊՁԲ-7/20-1 ծածկագրով պայմանագիրը (պայմանագրի գումարը` 2,335,000 ԱՄՆ-ի դոլար, որը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` տվյալ օրվա դրությամբ մեկ ԱՄՆ-ի դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքին համարժեք 1,172,000,000 դրամը) ուժի մեջ մտնելու պայման:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. սեպտեմբերի 18 Երևան |