ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2012 թվականի N 1018-Ա
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հունիսի 4-ի N 490-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի հունիսի 4-ի «Միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին» N 490-Ա որոշման 2-րդ կետում «եռամսյա ժամկետում» բառերը փոխարինել «չորս ամսվա ընթացքում» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2012 թ. հոկտեմբերի 19 Երևան |