Գլխավոր տեղեկություն
Համար
N 1222-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2012 թվականի N 1222-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ 3 ԵՎ ԱՎԵԼԻ ՏՈԿՈՍ ՁԱՅՆ ՀԱՎԱՔԱԾ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի ընտրությունների արդյունքներով կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների համամասնական ընտրակարգով հավաքած ձայների թվի մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել «Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01. Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գծով 2012 թվականի երկրորդ կիսամյակի համար նախատեսված հատկացումների բաշխումը` ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2012 թվականի ընտրություններում համամասնական ընտրակարգով 3 և ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. սեպտեմբերի 29

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2012 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1222-Ա որոշման

 

Բ Ա Շ Խ ՈՒ Մ

 

«Հայաստանի Հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 04 խմբի 02 դասի «01. Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գծով 2012 թվականի երկրորդ կիսամյակի համար նախատեսված հատկացումների` ըստ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններում համամասնական ընտրակարգով 3 ԵՎ ավելի տոկոս ձայն հավաքած առանձին կուսակցությունների ԵՎ կուսակցությունների դաշինքների

(հազ. դրամ)

Կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների անվանումները

2012 թվականի
III եռամսյակ

2012 թվականի
II կիսամսյակ

ԸՆԴԱՄԵՆԸ

-

40,595.2

այդ թվում՝

   

1. Հայաստանի Հանրապետական կուսակցություն

-

18.204.3

2. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

-

12.457.1

3. Հայ Ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք

-

2,928.9

4. «Ժառանգություն» կուսակցություն

-

2,383.6

5. «Հայ յեղափոխական դաշնակցություն»
կուսակցություն

-

2,343.9

6. «Օրինաց երկիր» կուսակցություն

-

2,277.4

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան