Գլխավոր տեղեկություն
Համար
N 1372-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.11.2012-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2012.11.14/55(929) Հոդ.1198
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.11.2012
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.11.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2012

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 նոյեմբերի 2012 թվականի N 1372-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1158-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի «Հայաստանի Հանրապետության տարածքի սեյսմիկ վտանգի 1:500000 մասշտաբի հավանականային գնահատմամբ նոր քարտեզի կազմում» ծրագիրը հաստատելու մասին» N 1158-Ն որոշման հավելվածի II գլխի 4-րդ կետի աղյուսակում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1-ին կետի 4-րդ սյունակում «01.2012-06.2012» թվերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո վեցամսյա ժամկետում» բառերով.

2) 2-րդ կետի 4-րդ սյունակում «07.2012-09.2012» թվերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո իննամսյա ժամկետում» բառերով.

3) 3-րդ կետի 4-րդ սյունակում «01.2012-06.2012» թվերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո վեցամսյա ժամկետում» բառերով.

4) 4-րդ կետի 4-րդ սյունակում «01.2012-06.2012» թվերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո վեցամսյա ժամկետում» բառերով.

5) 5-րդ կետի 4-րդ սյունակում «01.2012-10.2012» թվերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո տասնամսյա ժամկետում» բառերով.

6) 6-րդ կետի 4-րդ սյունակում «11.2012» թվերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո տասնմեկամսյա ժամկետում» բառերով.

7) 7-րդ կետի 4-րդ սյունակում «11.2012-08.2013» թվերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո քսանամսյա ժամկետում» բառերով.

8) 8-րդ կետի 4-րդ սյունակում «09.2013-11.2013» թվերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո քսաներեքամսյա ժամկետում» բառերով.

9) 9-րդ կետի 4-րդ սյունակում «11.2013-12.2013» թվերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո քսանչորսամսյա ժամկետում» բառերով.

10) 10-րդ կետի 4-րդ սյունակում «10.2013-12.2013» թվերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո քսանչորսամսյա ժամկետում» բառերով.

11) ընդամենը տողի 4-րդ սյունակում «01.2012-12.2013» թվերը փոխարինել «ծրագրի ֆինանսավորումից հետո քսանչորսամսյա ժամկետում» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2012 թ. նոյեմբերի 6

Երևան