Գլխավոր տեղեկություն
Համար
N 516-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2013.01.08/1(445) Հոդ.1
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
12.12.2012
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.12.2012
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2013

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

24 դեկտեմբերի 2012 թ.

Պետական գրանցման թիվ 60012465

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

12 դեկտեմբերի 2012 թ.

ք. Երևան

N 516-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՆԵՐՏՆԱՅԻՆ ԵՎ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶԱՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանել 2270 դրամ՝ յուրաքանչյուր գազօգտագործող սարքավորման համար` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Սահմանել, որ բնակչության ներտնային և բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերում երեքից ավելի գազօգտագործող սարքավորման առկայության դեպքում գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության դիմաց վճարները հաշվարկվում և գանձվում են երեք գազօգտագործող սարքի հաշվով:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 1 -ի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից բնակչության ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության համար վճար սահմանելու մասին» N 154-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:

 

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան