Գլխավոր տեղեկություն
Համար
N 226-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.03.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.03.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.03.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.03.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2013 թվականի N 226-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1223-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանն անհատույց օգտագործման իրավունքով գույք հատկացնելու մասին» N 1223-Ա որոշման հավելվածի ցանկը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13-րդ և 14-րդ կետերով.

 

«

NN
ը/կ

Հասցեն

Սեփականության վկայականի համարը, գրանցման ամսաթիվը

Մակերեսը (քառ. մետր)

քաղ. Գյումրի

13.

Սահմանապահների փողոց 1 (բազմաբնակարան բնակելի շենք)

30112012-08-0221 / 30.11.12

2385.14

14.

Սահմանապահների փողոց 3 (բազմաբնակարան բնակելի շենք)

03122012-08-0311 / 03.12.12

1487.73

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մարտի 18

Երևան