Գլխավոր տեղեկություն
Համար
N 314-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2013.04.17/20(960) Հոդ.306
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.04.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 ապրիլի 2013 թվականի N 314-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 937-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների անցկացման և կազմակերպման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2.1-ին հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Ստուգում իրականացնող պետական մարմինների ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևը և դրա լրացման ուղեցույցը հաստատելու մասին» N 937-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

1) որոշմամբ հաստատված՝ ստուգում իրականացնող պետական մարմինների ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևը «20______ թվականի ընթացքում» բառերից հետո լրացնել «(հարկային մարմնի կողմից 20______ թվականի հուլիսի 1-ից 20_______ թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում)» բառերով.

2) որոշմամբ հաստատված՝ ստուգում իրականացնող պետական մարմինների ստուգումների տարեկան ծրագրի օրինակելի ձևի լրացման ուղեցույցի՝

ա. 1-ին կետը «դեկտեմբերի 1-ը» բառերից հետո լրացնել «(հարկային մարմնի կողմից մինչև յուրաքանչյուր տարվա հունիսի 1-ը` ծրագրի հաստատման տարվա հուլիսի 1-ից մինչև ծրագրի հաստատմանը հաջորդող տարվա հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար)» բառերով,

բ. 4-րդ կետի 9-րդ ենթակետը «եռամսյակը» բառից հետո լրացնել «(հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների դեպքում` համապատասխան տարին և եռամսյակը)» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. ապրիլի 8

Երևան