Գլխավոր տեղեկություն
Համար
N 358-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.05.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.05.2013
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.05.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մայիսի 2013 թվականի N 358-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոմիտեի 63-րդ նստաշրջանի ժամանակ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի՝ Հայաստանի Հանրապետության 3-րդ և 4-րդ պարբերական զեկույցի և նշված կոնվենցիային կից` «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» ու «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» կամընտիր արձանագրությունների կատարման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության սկզբնական զեկույցների պաշտպանության նպատակով 2013 թվականի մայիսի 28-31-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:

2. Ռ. Ստեփանյանի, Կ. Սարիբեկյանի, Լ. Ղազարյանի և Գ. Պողոսյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

3. Ընդունել ի գիտություն, որ Ն. Դուրյանի, Կ. Հարությունյանի և Ա. Ավետիսյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխանաբար` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Ե. Կիրակոսյանի և Կ. Սուջյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի երևանյան գրասենյակի կողմից:

5. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ե. Կիրակոսյանի` Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2013 թ. մայիսի 18

Երևան

 

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

մայիսի 18-ի N 358-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 28-31-Ը ԺՆԵՎ (ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ե. Կիրակոսյան  

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (պատվիրակության ղեկավար)

 
Ռ. Ստեփանյան  

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի զարգացման ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ

 
Կ. Սարիբեկյան  

- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ

 
Լ. Ղազարյան  

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների վարչության պետ

 
Ն. Դուրյան  

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ

 
Կ. Հարությունյան  

- ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի վարիչ (համաձայնությամբ)

Կ. Սուջյան  

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի պետ

 
Ա. Ավետիսյան  

- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության միջազգային պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետի տեղակալ

 
Գ. Պողոսյան  

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների վարչության գլխավոր մասնագետ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Վ. Գաբրիելյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան