Գլխավոր տեղեկություն
Համար
N 865-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.08.2013-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.08.2013
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
21.08.2013
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.08.2013

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 օգոստոսի 2013 թվականի N 865-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 916-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասին, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 19-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 916-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում «հունիսի 30-ը» բառերը փոխարինել «դեկտեմբերի 30-ը» բառերով.

2) որոշման 5-րդ կետում «0.3» թիվը փոխարինել «0.6» թվով:

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին իրեն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում բացել արտաբյուջետային միջոցների բանկային հաշիվ:

3. Սահմանել, որ սույն որոշման համաձայն բացված հաշվի մուտքեր են հանդիսանալու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի և «ՍԱԼՍԱ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» փակ բաժնետիրական ընկերության միջև 2013 թվականի փետրվարի 15-ին կնքված N 1 գործակալության պայմանագրով նախատեսված գործակալական վարձատրության գումարները:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ա. Գևորգյան

 

2013 թ. օգոստոսի 21

Երևան