ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հուլիսի 2013 թ. |
թիվ 174-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԳՀ-ԱՐԵՆԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 626) ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի ժզ) կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 36.1-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2013 թվականի հուլիսի 10-ի թիվ 32 արձանագրություն), ինչպես նաև այն հանգամանքը, որ «ՀԳՀ-ԱՐԵՆԱ» փակ բաժնետիրական ընկերություն (լիցենզիա թիվ 626) փոխանակման կետի (այսուհետ՝ Փոխանակման կետ) ղեկավար Գագիկ Հարությունյանի 2012 թվականի փետրվարի 29-ի դիմումի համաձայն՝ սկսած 2012 թվականի մարտի 1-ից անորոշ ժամկետով դադարեցվել է Փոխանակման կետի գործունեությունը, որի արդյունքում Փոխանակման կետը 2012 թվականի մարտի 1-ից մինչև 2013 թվականի հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում անընդմեջ գործունեություն չի իրականացրել՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի ապրիլի 26-ի թիվ 179-Ա որոշմամբ «ՀԳՀ-ԱՐԵՆԱ» փակ բաժնետիրական ընկերություն փոխանակման կետին տրամադրված արտարժույթի առք ու վաճառքի թիվ 626 լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը։
3. Սույն որոշումը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան։
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ |
Ա. Ջավադյան |
2013 թ. հուլիսի 13 Երևան |