ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հոկտեմբերի 2013 թվականի N 876-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Պետական ծառայողների համար բնակարանային ապահովման ծրագիր իրականացնելու նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովի նախագահին`
1) մշակել հարցաթերթիկ` պետական ծառայողներին հիփոթեքային վարկերի տրամադրման նպատակով վճարունակ պահանջարկը պարզելու համար և 1-շաբաթյա ժամկետում այն ներկայացնել բոլոր շահագրգիռ մարմիններին` լրացնելու նպատակով.
2) շահագրգիռ մարմիններից ստացված հայտերը վերլուծել և արդյունքների մասին զեկուցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին.
3) շինարարական ոլորտի ընկերությունների հետ բանակցել և առաջարկել ներկայացնել համապատասխան գնային առաջարկներ.
3. Առաջարկել Երևանի քաղաքապետ Տ. Մարգարյանին ուսումնասիրել և ներկայացնել տեղեկատվություն պետական ծառայողների համար մատչելի բազմաբնակարան շենքերի կառուցման համար, անհատույց տրամադրման հնարավորությամբ, համապատասխան ազատ տարածքների վերաբերյալ:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Ա. Ջավադյանին իրականացնել և ներկայացնել վերլուծություն պետական ծառայողներին հիփոթեքային վարկերի տրամադրման հնարավոր տոկոսադրույքի վերաբերյալ` հաշվարկներում հիմք ընդունելով հետևյալ պայմանները՝ վարկի առավելագույն գումարը` 25 մլն դրամ, մարման ժամկետը մինչև 15 տարի, կանխավճարի փոխարեն վարկատուներին նախատեսվում է տրամադրել պետական երաշխիք:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հոկտեմբերի 2 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2013 թ. հոկտեմբերի 2-ի N 876-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ հանձնաժողովի
Վ. Գաբրիելյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Վ. Տերտերյան |
-ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ |
Ա. Կարապետյան |
-ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Վ. Նիկոյան |
-Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ն. Երիցյան |
-ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Կ. Թամազյան |
-ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար |
Վ. Կտիկյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար |
Ա. Հարությունյան |
-ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |