Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-98
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/9(1013)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
01.05.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.05.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԱՎԵՐԱԳԻՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ԲՆԱԳՐԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԼԻԱԶՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, որոշում եմ.

1. Լիազորել Հյուսիսային Ամերիկայում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյանին Հայաստանի Հանրապետության անունից`

ա) Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը ներկայացնել Միջազգային արժութային հիմնադրամի պայմանագրի դրույթների ընդունման վավերագիր, որում հաստատվում է, որ «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետությունը ընդունել է Միջազգային արժութային հիմնադրամի պայմանագրի դրույթները` ուղղումներով հանդերձ, ինչպես նաև այն ժամկետներն ու պայմանները, որոնք սահմանված են Միջազգային արժութային հիմնադրամի կառավարիչների խորհրդի` Հիմնադրամին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին 1992 թվականի ապրիլի 27-ի հ.47-8 բանաձևով, հայտարարվում է, որ Հայաստանի Հանրապետությունը արել է բոլոր անհրաժեշտ քայլերը` սահմանված ժամկետներին ու պայմաններին համապատասխան իր բոլոր պարտավորությունների կատարումը հնարավոր դարձնելու համար.

բ) ստորագրել Միջազգային արժութային հիմնադրամի պայմանագրի դրույթների բնագրերը, որոնք պահվում են Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության արխիվներում:

2. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

1 մայիսի 1992 թ.

ՆՀ-98

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան