Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-142
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.07.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/14(1018)
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
31.07.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
31.07.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.07.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ընդառաջելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի և Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը ստուգելու Հայաստանի Հանրապետության նախագահի 1992 թվականի հունիսի 29-ի հ. 117 հրամանագրի կատարման ժամկետը երկարացնելու մասին խնդրանքին, որոշում եմ.

Հասարակական-քաղաքական կազմակերպությունների գործունեությունը ստուգելու և արդյունքների մասին Հայաստանի Հանրապետության նախագահին զեկուցելու ժամկետը երկարացնել մինչև 1992 թվականի օգոստոսի 29-ը:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

31 հուլիսի 1992 թ.

ՆՀ-142

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան