ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 փետրվարի 2014 թվականի N 129-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿԱՆԱՆՑ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետը`
Հաստատել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2013 թվականի հունվարի 25-ին ստորագրված «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրով նախատեսված վարկի երկրորդ մասնաբաժնի ստացման համար անհրաժեշտ գործողությունների կատարման ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 21 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. փետրվարի 21-ի N 129-Ա որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց Ո Ւ Յ Ց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԿԱՆԱՆՑ ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՄԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ (ՀԱՏՈՒԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ)» ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍՆԱԲԱԺՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ
NN |
Ծրագրային գործողությունները |
Պատասխանատու գերատեսչությունը |
Ժամկետները |
1. |
1) Ընդունել և իրականացնել Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային ռազմավարություն, որը ներառում է կանանց ձեռներեցության խթանման բաղադրիչ, և |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
30.06.2014թ. |
2) ապահովել կանանց ձեռներեցության խթանման հարցերով միջգերատեսչական համակարգման աշխատանքային խմբի աշխատանքները | |||
2. |
1) Նշանակել ՓՄՁ ԶԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նոր, անկախ անդամներ: Այդ նորանշանակ անդամների առնվազն 50%-ը պետք է լինեն կանայք |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (համաձայնությամբ) |
30.06.2014թ. |
2) պահանջել, որպեսզի Հոգաբարձուների խորհուրդն անցնի հավաստագրված վերապատրաստում կորպորատիվ կառավարման լավագույն գործելակերպի վերաբերյալ | |||
3. |
1) Ուժեղացնել ՓՄՁ ԶԱԿ-ի ռիսկերի կառավարման կոմիտեն` նրան հնարավորություն տալով աջակցելու ռիսկերի մոնիթորինգի, վերահսկման և վերլուծության հարցերում, որոնք կապված են նրա կողմից տրամադրվող ֆինանսական ծառայությունների հետ, և ապահովել, որպեսզի կոմիտեի կազմում առնվազն 50%-ը լինեն կանայք |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (համաձայնությամբ) |
30.06.2014թ. |
2) պահանջել, որպեսզի ՓՄՁ ԶԱԿ-ը ընդունի ներքին ընթացակարգեր` գնահատելու համար վարկային ռիսկը, որը կապված է ֆինանսական ծառայությունների տրամադրման հետ, և վերապատրաստի իր աշխատակազմին այդ ընթացակարգերի կապակցությամբ | |||
3) ստեղծել միջոցների հատկացման գնահատման խորհուրդներ` տարածաշրջանային մակարդակով` ներգրավելով ՓՄՁ ԶԱԿ-ին և համապատասխան շահառուներին | |||
4. |
1) Ընդլայնել տվյալների բազան մինչև առնվազն 10.000 ՄՓՄՁ-ներ` տարանջատելով գենդերային տվյալները և էթնիկ պատկանելության մասին տվյալները |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
30.06.2014թ. |
2) անցկացնել ՄՓՄՁ-ների տարեկան ուսումնասիրություններ` ներառելով ձեռներեց կանանց և ՄՓՄՁ-ներին և նախանշել կանանց կարիքները, նրանց տրամադրվող աջակցման ծառայությունների արդյունավետությունը (ներառելով քաղված դասերի և այն հնարավորությունների մասին, որոնք պետք է զարգացնել) | |||
5. |
1) Զարգացող ոլորտներում նախանշել հնարավորություններ ձեռներեց կանանց համար |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (համաձայնությամբ) |
30.06.2014թ. |
2) իրականացնել գործողությունների պլան` իր թիրախներով և ցուցանիշներով` զարգացնելու համար կանանց ձեռներեցությունը կոնկրետ ոլորտներում | |||
6. |
1) Աջակցել ձեռներեց կանանց` հետևյալ միջոցներով` |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (համաձայնությամբ) |
30.06.2014թ. |
ա. տրամադրելով «սկսնակների» վերապատրաստման առնվազն 20 ծրագիր | |||
բ. իրականացնելով առնվազն 4 իրազեկման քարոզարշավ բիզնեսի զարգացման ծառայությունների ռեսուրսների վերաբերյալ | |||
գ. բարելավելով ՓՄՁ ԶԱԿ-ի վեբ կայքը և դրա «առցանց շուկան»` ձեռներեց կանանց կոնկրետ կարիքների բավարարման նպատակով | |||
դ. օգտագործելով տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաները` մեծացնել «սկսնակների» համար քարոզարշավների հասանելիությունը` ծառայություններ մատուցելով տարեկան առնվազն 2.400 մարդկանց, որոնցից առնվազն 50%-ը կլինեն կանայք | |||
7. |
1) Մշակել և փորձարկել ուսուցման ցանց ձեռներեց կանանց համար, որը կարող է ներառել տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների օգտագործումը` ուսուցմանն աջակցելու նպատակով |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (համաձայնությամբ) |
30.06.2014թ. |
8. |
1) Թողարկել առնվազն 300 վարկի երաշխիք վարկի երաշխավորման վերանայված սխեմայի ներքո (որի մոտավոր արժեքն է 1.5 մլն ԱՄՆ դոլարին համարժեքը) և (կամ) տրամադրել այլ ֆինանսական ծառայություններ` ձեռնարկությունների և «սկսնակների» համար, որոնց առնվազն 50%-ը կանայք են և ՄՓՄՁ-ներ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (համաձայնությամբ) ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ) |
30.06.2014թ. |
2) ապահովել, որպեսզի ՄՖՀ-ներն ամբողջությամբ կատարեն երաշխիքների հետ կապված բոլոր գնահատումների, համապատասխանության և մոնիթորինգի պահանջները, ինչպես նշված է ծրագրի վարկային համաձայնագրում | |||
9. |
1) Աջակցել բիզնեսի զարգացմանը` ներառյալ կանանց ձեռներեցության, հետևյալ միջոցներով` |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն Հայաստանի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն (համաձայնությամբ) |
30.06.2014թ. |
ա. ընդունելով գործողությունների պլան` ապահովելու համար համագործակցությունը ՓՄՁ ԶԱԿ-ի և Զարգացման հայկական գործակալության միջև` միկրո-, փոքր, միջին և խոշոր ձեռնարկություններին, այդ թվում` ձեռներեց կանանց և նրանց ՄՓՄՁ-ներին արդյունավետ աջակցություն ցուցաբերելու հնարավորություն ստեղծելու նպատակով | |||
բ. կիրառելով վիրտուալ «մեկ պատուհանի» մոտեցումը` ձեռներեցների համար ստեղծել տեղեկատվությունից, ապրանքներից և ծառայություններից օգտվելու արդյունավետ հնարավորություն բիզնես սկսելու և զարգացնելու համար` տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների հնարավորություններն օգտագործելու միջոցով | |||
գ. համախմբելով ՄՓՄՁ-ների տվյալների ներկայիս բազաները մեկի մեջ` տարանջատել գենդերային տվյալները |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|