ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
1992 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի համաձայն, որոշում եմ.
1. 1992 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել արական սեռի այն քաղաքացիների աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչև սեպտեմբերի 1-ը, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած տարկետման իրավունքը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա սահմանել 1992 թվականի աշնանային զորակոչի կազմակերպման և անցկացման կարգը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
18 հոկտեմբերի 1992 թ. ՆՀ-160 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|