Գլխավոր տեղեկություն
Համար
N 369-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.05.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2014 թվականի N 369-Ա

 

ԼԵՎՈՆ ՄԱՐԴՈՅԱՆԻՆ ԴՈՒԲՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի աշխատակազմի գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ Լևոն Մարդոյանին 2014 թվականի մայիսի 14-16-ը գործուղել Դուբնա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ՄՀՄԻ) բյուջեի անդամավճարների հաշվարկման նոր մեթոդաբանության մշակման համար ՄՀՄԻ-ի ֆինանսական հարցերով լիազոր ներկայացուցիչների կոմիտեի նախագահին կից աշխատանքային խմբի խորհրդակցությանը մասնակցելու համար:

2. Լևոն Մարդոյանի` Դուբնա գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 22.2 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի միջոցով կատարվող 01 բաժնի 04 խմբի 01 դասի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանում ու զարգացում» ծրագրի «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» միջոցառման համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Լևոն Մարդոյանի` Դուբնա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. ապրիլի 30

Երևան