Գլխավոր տեղեկություն
Համար
N 360-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.04.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.04.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 ապրիլի 2014 թվականի N 360-Ա

 

Կ. ՕՐԲԵԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝

1. ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Կոնստանտին Օրբելյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. ապրիլի 26

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

ապրիլի 26-ի N 360-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Հ. Աբրահամյան

- ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Հ. Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարար

Դ. Սարգսյան

- ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար

Գ. Բեգլարյան

- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար

Ա. Մուրադյան

- ՀՀ առողջապահության նախարար

Տ. Մարգարյան

- Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)

Վ. Գասպարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետ

Տ. Նավասարդ արքեպիսկոպոս
Կճոյան

- Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)

Ա. Արզումանյան

- «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

Ռ. Սիրունյան

- «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Ասատրյան

- «Հայաստանի երգի պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)

Շ. Շահինյան

- «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր (համաձայնությամբ)

Ա. Սաթյան

- «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Դ. Ղազարյան

- «Հայաստանի երաժշտական ընկերութուն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

Վ. Սուքիասյան

- Երևանի քաղաքապետարանի բնակչության սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ)

Կ. Օրբելյան

- Կոնստանտին Օրբելյանի զարմիկը (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան