ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով, ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.
1994 թվականի հունվարի 12-ին ժամը 1000-ին հրավիրել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի արտահերթ նիստ հետևյալ օրակարգով.
1. Հայաստանի Հանրապետության պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման 1994 թվականի ծրագրի մասին:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի և նրա առաջին տեղակալի հաստատման մասին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
7 հունվարի 1994 թ. ՆՀ-272 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|