ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետությունը 1993 թվականի մարտի 31-ին միացել է պատերազմի զոհերի պաշտպանության մասին Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին և 1977 թվականի հունիսի 8-ի լրացուցիչ արձանագրություններին ու ելնելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման կանոնադրությունների դրույթներից, որոշում եմ.
1. Ճանաչել Հայաստանի Հանրապետության Կարմիր Խաչի ընկերությունը որպես կամավորության սկզբունքով գործող, Կարմիր խաչի ազգային միակ, անկախ և ինքնավար ընկերություն, որը համագործակցում է հանրապետության իշխանությունների հետ մարդասիրական հարցերում և որն իրականացնում է իր գործունեությունը Կարմիր խաչի և Կարմիր մահիկի շարժման հիմնարար սկզբունքներին համապատասխան:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը`
մեկամսյա ժամկետում ընդունել Կարմիր խաչի տարբերանշանի գործածության վերաբերյալ համապատասխան ակտ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|