ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 մայիսի 2014 թվականի N 587-Ա
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռում հաշվառված երեք միավոր բժշկական սարքավորումները (այսուհետ՝ գույք)՝ համաձայն հավելվածի, ուղղակի վաճառքի ձևով օտարել «Նաիրի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը (հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Հակոբ Պարոնյան 21) (այսուհետ՝ գնորդ):
2. Սահմանել գույքի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով՝ 2013 թվականի հունիսի 17-ի դրությամբ գնահատված արժեքը և վաճառքի գինը` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` գնորդի կողմից գույքի գնի՝ ներառյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը, համաձայն հավելվածի, վճարումից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում գնորդի հետ կնքել պետական գույքի օտարման մասին պայմանագիր:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` պետական գույքի օտարման մասին պայմանագրի կնքումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում գույքը և գույքին վերաբերող անհրաժեշտ փաստաթղթերը հանձնել գնորդին:
5. Գնորդը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի նախքան պետական գույքի օտարման մասին պայմանագրի կնքումը, Հայաստանի Հանրապետության արժույթով՝ գույքի վաճառքի գումարն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. հունիսի 16 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 29-ի N 587-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ ուղղակի վաճառքի ձԵՎով օտարման ենթակա գույքի
NN ը/կ |
Անվանումը |
Թիվը հատ) |
Թողարկման տարեթիվը |
Գույքի գնահատված արժեքը (դրամ) |
Գույքի վաճառքի գինը (դրամ) |
1. |
Թոքերի արհեստական օդափոխության սարք՝ համալրված մոնիթորով և կոմպրեսորով Newport E360 |
1 |
2007 թ. |
656450 |
1312900 |
2. |
Անզգայացման սարք (նարկոզի սարք)՝ համալրված արհեստական շնչառության բլոկով և մոնիթորով Draeger Fabius CE |
1 |
2007 թ. |
693750 |
1387500 |
3. |
Վիրահատական սեղան՝ ընդհանուր վիրաբուժության համար՝ էլեկտրական, բազմաֆունկցիոնալ SU-03 |
1 |
2007 թ. |
855000 |
1710000 |
Ընդամենը |
3 |
2205200 |
4410400 |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|