ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՊԱՀԵՍՏԱԶՈՐԻ ՍՊԱՆԵՐԻ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47 և 51 հոդվածներով, որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետությունում 1994 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին անցկացնել առաջին խմբի պահեստազորի սպաների զորակոչ, սահմանելով ծառայության ժամկետը 2 տարի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկշաբաթյա ժամկետում սահմանել զորակոչվող սպաների մասնագիտությունները, թվաքանակը, ինչպես նաև զորակոչի կազմակերպման ու անցկացման կարգը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
24 սեպտեմբերի 1994 թ. ՆՀ-375 |