Գլխավոր տեղեկություն
Համար
N 661-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.07.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.07.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.07.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հուլիսի 2014 թվականի N 661-Ա

 

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ԹԵԼ ԱՎԻՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայ մշակույթի օրերի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի` 2014 թվականի հուլիսի 8-10-ը Թել Ավիվ (Իսրայելի Պետություն) գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «03. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին:

2. Ընդունել ի գիտություն, որ Հասմիկ Պողոսյանի` Թել Ավիվ գործուղման գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թել Ավիվ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. հուլիսի 15

Երևան