ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
Գ. Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով Գագիկ Գարուշի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ կողմից Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնի ստանձնումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 98 հոդվածի առաջին մասով, որոշում եմ.
Գագիկ Գարուշի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, որպես Հայաստանի Հանրապետության փոխնախագահի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 116 հոդվածի 3-րդ կետով նախատեսված պարտականությունների կատարումը համարել դադարեցված:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
6 փետրվարի 1996 թ. ՆՀ-565 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|