ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԹԵԼԱԴՐՎՈՂ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 14-րդ կետով, ըստ որի Հանրապետության Նախագահը, նկատի ունենալով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգը, խորհրդակցելով Ազգային ժողովի նախագահի և վարչապետի հետ, իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ, որոշում եմ.
1. Հանրապետությունում ժամանակավորապես արգելել ժողովների, հանրահավաքների, երթերի և ցույցերի կազմակերպումն ու անցկացումը:
2. Անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից թելադրվող այլ օրինական միջոցառումներ` նախապես տեղեկացնելով դրանց մասին:
3. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
26 սեպտեմբերի 1996 թ. ՆՀ-652 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.10.1996, ՆՀ-654 | 10.10.1996, ՆՀ-652 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|