ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի «ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԹԵԼԱԴՐՎՈՂ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԱԳԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նկատի ունենալով սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի վերացումը, Հանրապետությունում հաստատված կայուն իրավիճակը, ինչպես նաև «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումն ապահովելու անհրաժեշտությունը, որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1996 թվականի սեպտեմբերի 26-ի «Իրավիճակից թելադրվող անհետաձգելի միջոցառումների մասին» հրամանագիրը:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
10 հոկտեմբերի 1996 թ. ՆՀ-654 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|