ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 դեկտեմբերի 2014 թվականի N 1213-Ա
ԼԱՎՐԵՆՏԻ ԱՇՈՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Լավրենտի Աշոտի Բարսեղյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. դեկտեմբերի 8 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. դեկտեմբերի 8-ի N 1213-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ԼԱՎՐԵՆՏԻ ԱՇՈՏԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ռ. Մարտիրոսյան | -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ) |
Յու. Շուքուրյան | -ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ) |
Պ. Սաֆարյան | -ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ |
Մ. Մկրտչյան | -ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ |
Վ. Պողոսյան | -ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ |
Ա. Սամուելյան | -ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ռ. Միրզախանյան | -«Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտոր (համաձայնությամբ) |
Ա. Սուքիասյան | -Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ) |
Ս. Հովհաննիսյան | -ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ |
Վ. Սուքիասյան | -Երևանի քաղաքապետարանի բնակչության սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ) |
Հովնան եպիսկոպոս Հակոբյան | -Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ) |
Ժ. Հակոբյան | -ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (համաձայնությամբ) |
Արամ Բարսեղյան | -Լ. Բարսեղյանի որդին (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |